Գազայում շարունակվում են Իսրայելի բանակի ու Դիմադրության ուժերի բախումները
Պաղեստինի Դիմադրությունն արդեն 170 օր պայքարում է իսրայելական բանակի դեմ։ Այսօր Դիմադրության մարտիկները թիրախավորել են օկուպանտ ուժերի զինտեխնիկան։
ԻՌՆԱ-ն՝ վկայակոչելով «Ալ-Ահդ»-գործակալությունը, հաղորդում է, որ ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևի «Ալ-Ղասեմ» գումարտակները հայտարարել են, որ իրենց մարտիկները Գազա քաղաքի Շաֆա հիվանդանոցի արվարձանում ջախջախել են սիոնիստ զինվորներին և նրանց ռազմական տեխնիկան, այդ թվում մի քանի «Մերկավա» տանկ:
Հայտարարության մեջ նշվում է, որ հարձակման ժամանակ սպանվել են մի խումբ սիոնիստ զինվորներ։
Պաղեստինյան աղբյուրները հաղորդել են Գազայի հարավում գտնվող Խան Յունռս քաղաքի Նասեր բժշկական կենտրոնի մոտ Դիմադրության և օկուպացիոն ուժերի միջև ծանր բախումների մասին: Բախումները սկսվել են, երբ իսրայելցի զինվորները շարժվել են բժշկական կենտրոնի ուղղությամբ և կրակ բացել։
Ավելի վաղ «Ալ-Ղասեմ» բրիգադները հայտարարել էին, որ Գազայի Շաֆա հիվանդանոցից մերձակայքում «Յասին 105» հակազրահային հրթիռով թիրախավորվել է սիոնիստ զինվորներին տեղափոխող ռազմական մեքենա։
Մի քանի ժամ առաջ նույն բրիգադի մարտիկները հրետանակոծել են նաև հիվանդանոցի շրջակայքում գտնվող սիոնիստ զինվորների դիրքերը։ Հայտարարության մեջ նշվում է, որ TBG հրթիռով իրականացված հարձակման հետևանքով, հիվանդանոցի մոտ գտնվող շենքերից մեկում պատսպարված սիոնիստ զինվորները սպանվել են։