Գազայի հատվածում պաղեստինցի երեխաները սովամահ են լինում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i216394-Գազայի_հատվածում_պաղեստինցի_երեխաները_սովամահ_են_լինում
Human Rights Watch կազմակերպությունը հայտնել է Գազայի հատվածում սովի և սննդի բացակայության պատճառով պաղեստինցի երեխաների մահվան մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 09, 2024 08:39 Asia/Tehran
  • Գազայի հատվածում պաղեստինցի երեխաները սովամահ են լինում

Human Rights Watch կազմակերպությունը հայտնել է Գազայի հատվածում սովի և սննդի բացակայության պատճառով պաղեստինցի երեխաների մահվան մասին։

Human Rights Watch-ը հայտարարել է, որ քանի որ Սիոնիստական ​​ռեժիմը Գազայի հատվածի բնակիչներին սովամահ անելը որպես պատերազմի զենք է օգտագործել, Գազայի հատվածում երեխաները մահանում են սաստիկ սովի և սննդի պակասի պատճառով։

Նշելով, որ երեխաները, հղի և կերակրող կանայք տառապում են ծանր թերսնուցումից, միջազգային այս կազմակերպությունը հայտարարել է, որ այս տարածքի հիվանդանոցները ևս անկարող են աջակցել ու բուժել նրանց։

Գազայի կառավարության տեղեկատվական գրասենյակը հայտարարել է, որ այդ տարածքում Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունների հետևանքով նահատակվել է ավելի քան 33 հազար և վիրավորվել է շուրջ 76 հազար պաղեստինցի, որոնց մեծ մասը կանայք ու երեխաներ են։