Իրաքի «Իսլամական դիմադրությունը» հրթիռակոծել է Սիոնիստական ռեժիմի ռազմական շտաբը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i217484-Իրաքի_Իսլամական_դիմադրությունը_հրթիռակոծել_է_Սիոնիստական_ռեժիմի_ռազմական_շտաբը
Իրաքի «Իսլամական դիմադրությունը» Բիրշեբայում և Թել Ավիվում հրթիռակոծել է Սիոնիստական ռեժիմի ռազմական շտաբերը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 03, 2024 08:39 Asia/Tehran
  • Իրաքի «Իսլամական դիմադրությունը» հրթիռակոծել է Սիոնիստական ռեժիմի ռազմական շտաբը

Իրաքի «Իսլամական դիմադրությունը» Բիրշեբայում և Թել Ավիվում հրթիռակոծել է Սիոնիստական ռեժիմի ռազմական շտաբերը։

Al-Mayadeenը հրապարակել է արբանյակային պատկերներ և հայտարարել, որ կենսական թիրախների վրա հարձակումն իրականացվել է առաջադեմ «Ալ Արաքբ» թևավոր հրթիռներով:

«Մուսա բեն Ջաֆար» ծածկանունով հարձակումն իրականացվել է՝ ի պատասխան Գազայի ժողովրդի դեմ Սիոնիստական ռեժիմի կողմից իրականացված հանցագործությունների։

Իրաքի «Իսլամական դիմադրությունը» Մեռյալ ծովում Սիոնիստական ռեժիմի թիրախների վրա հարձակման վերաբերյալ հայտարարության մեջ նշել է. «Շարունակելով բռնազավթիչ Սիոնիստական ռեժիմի հանցագործություններին արձագանքելու մեր քաղաքականությունը, Իրաքի «Իսլամական դիմադրության» մոջահեդներն ուրբաթ օրը հարձակում են իրականացրել  Մեռյալ ծովում տեղակայված կենսական նշանակության թիրախի վրա»:

Հայտարարության մեջ ասվում է, որ հարձակումները շարունակական բնույթ են կրելու։

Լիբանանի «Հեզբոլլահը» նույնպես հրապարակել է Պաղեստինի հյուսիսում գտնվող Շտոլա քաղաքում գտնվող շենքի վրա հրթիռային հարձակման ջերմային տեսախցիկներով արձանագրված պատկերները։

Հեզբոլլահի հայտարարության մեջ նշվում է, որ Գազայի հատվածում պաղեստինցիներին Դիմադրությանը աջակցելու նպատակով, «Իսլամական դիմադրության» մոջահեդները հրթիռակոծել են Սիոնիստական ռեժիմի 91-րդ բրիգադի Բրանիտ  շտաբը զորանոցը։