Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացնում է Գազայում թերսնման ճգնաժամի մասին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i217504-Առողջապահության_համաշխարհային_կազմակերպությունը_նախազգուշացնում_է_Գազայում_թերսնման_ճգնաժամի_մասին
Պաղեստինյան տարածքներում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչը հայտարարել է, որ Գազայի հատվածում թերսնուցումը տարածվել է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 03, 2024 14:37 Asia/Tehran
  • Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացնում է Գազայում թերսնման ճգնաժամի մասին

Պաղեստինյան տարածքներում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչը հայտարարել է, որ Գազայի հատվածում թերսնուցումը տարածվել է։

ԻՍՆԱ-ի հաղորդմամբ, պաղեստինյան տարածքներում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչն ուրբաթ օրը հայտարարել է, որ Գազայի հատվածում սիոնիստական ​​բանակի հարձակումների պատճառով արդեն մի քանի ամիս է, ինչ թերսնուցում է տարածվել։ Մինչ պատերազմը Գազայում երեխաների 7 տոկոսը տառապում էր թերսնուցումից, իսկ այժմ այդ թիվը հասել է 16,5 տոկոսի։

Զեկույցի համաձայն՝ Գազայում թերսնման պատճառով 25 երեխա է մահացել, տեղեկություններ կան, որ իրավիճակը գնալով վատթարանում է։

Այս կազմակերպության զեկույցում ասվում է․ «Պաղեստինյան փախստականների օգնության գործակալության (UNRWA) դերը Գազայում անհրաժեշտ է, և առանց դրա մեր գործունեությունը անհնար է»։

UNRWA-ն նաև հայտարարել է, որ Գազայի պատերազմի ժամանակ զոհվել  է 10000 կին և վիրավորվել՝ 19000-ը։ Ամեն օր 37 երեխա կորցնում է իր մորը։

ՄԱԿ-ի հումանիտար հարցերով համակարգողի գրասենյակն էլ հայտարարել է, որ Գազայի հարավում գտնվող Ռաֆահի վրա հարձակումը կդառանա  կոտորած և հարված կլինի Գազայի հատվածում իրականացվող փրկարարական գործողություններին։

Վերջին օրերին Սիոնիստական ​​ռեժիմը մեծացրել է ավիահարվածները Ռաֆահ քաղաքի վրա, որտեղ՝ Գազայի հատվածի հարավում հարյուր հազարավոր փախստականներ են գտնվում: