Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացնում է Գազայում թերսնման ճգնաժամի մասին
Պաղեստինյան տարածքներում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչը հայտարարել է, որ Գազայի հատվածում թերսնուցումը տարածվել է։
ԻՍՆԱ-ի հաղորդմամբ, պաղեստինյան տարածքներում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչն ուրբաթ օրը հայտարարել է, որ Գազայի հատվածում սիոնիստական բանակի հարձակումների պատճառով արդեն մի քանի ամիս է, ինչ թերսնուցում է տարածվել։ Մինչ պատերազմը Գազայում երեխաների 7 տոկոսը տառապում էր թերսնուցումից, իսկ այժմ այդ թիվը հասել է 16,5 տոկոսի։
Զեկույցի համաձայն՝ Գազայում թերսնման պատճառով 25 երեխա է մահացել, տեղեկություններ կան, որ իրավիճակը գնալով վատթարանում է։
Այս կազմակերպության զեկույցում ասվում է․ «Պաղեստինյան փախստականների օգնության գործակալության (UNRWA) դերը Գազայում անհրաժեշտ է, և առանց դրա մեր գործունեությունը անհնար է»։
UNRWA-ն նաև հայտարարել է, որ Գազայի պատերազմի ժամանակ զոհվել է 10000 կին և վիրավորվել՝ 19000-ը։ Ամեն օր 37 երեխա կորցնում է իր մորը։
ՄԱԿ-ի հումանիտար հարցերով համակարգողի գրասենյակն էլ հայտարարել է, որ Գազայի հարավում գտնվող Ռաֆահի վրա հարձակումը կդառանա կոտորած և հարված կլինի Գազայի հատվածում իրականացվող փրկարարական գործողություններին։
Վերջին օրերին Սիոնիստական ռեժիմը մեծացրել է ավիահարվածները Ռաֆահ քաղաքի վրա, որտեղ՝ Գազայի հատվածի հարավում հարյուր հազարավոր փախստականներ են գտնվում: