Ադրբեջանը շարունակում է Թուրքիայի տարածքով նավթ արտահանել Իսրայել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i217548-Ադրբեջանը_շարունակում_է_Թուրքիայի_տարածքով_նավթ_արտահանել_Իսրայել
Հղում անելով իսրայելցի պաշտոնյաներին, եբրայալեզու Globes կայքը գրել է, որ չնայած Թուրքիան հայտարարել է Իսրայելի հետ տնտեսական հարաբերությունները դադարեցնելու մասին, իսրայելական տանկերները շարունակում են ադրբեջանական նավթը բեռնել Թուրքիայի Ջեյհան նավահանգստում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 05, 2024 06:33 Asia/Tehran
  • Ադրբեջանը շարունակում է Թուրքիայի տարածքով նավթ արտահանել Իսրայել

Հղում անելով իսրայելցի պաշտոնյաներին, եբրայալեզու Globes կայքը գրել է, որ չնայած Թուրքիան հայտարարել է Իսրայելի հետ տնտեսական հարաբերությունները դադարեցնելու մասին, իսրայելական տանկերները շարունակում են ադրբեջանական նավթը բեռնել Թուրքիայի Ջեյհան նավահանգստում:

Կայքը գրում է, որ Իսրայելն օրական ներմուծում է 340 հազար բարել նավթ, որից 60%-ը տեղափոխվում է Ղազախստանից և Ադրբեջանից՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով։ 
Նշվում է, որ Ջեյհան նավահանգստում բեռնվող  նավթատարներն ադրբեջանական նավթը տեղափոխում են Հայֆա նավահանգիստ։
Ըստ այս հոդվածի՝ Իսրայելն Ադրբեջանի նավթի արտահանման առաջին ուղղությունն է, իսկ պատճառը, որ Թուրքիան շարունակում է հանդիսանալ միջնորդ երկիր, ոչ միայն Անկարայի, այլ նաև Բաքվի շահերն են։ Իսկ Թուրքիան չի անի որևէ քայլ, որը կվնասի Ադրբեջանի շահերին։