ՄԱԿ-ում հայտարարել են Գազայում սովի մասին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i217580-ՄԱԿ_ում_հայտարարել_են_Գազայում_սովի_մասին
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) գործադիր տնօրեն Սինդի Մաքքեյնը, հայտարարել է, որ Գազայի հյուսիսային հատվածում պարենի մատակարարման հետ կապված իրավիճակը սով է առաջացրել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 05, 2024 14:01 Asia/Tehran
  • ՄԱԿ-ում հայտարարել են Գազայում սովի մասին

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) գործադիր տնօրեն Սինդի Մաքքեյնը, հայտարարել է, որ Գազայի հյուսիսային հատվածում պարենի մատակարարման հետ կապված իրավիճակը սով է առաջացրել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ՄԱԿ-ի ՊՀԾ գործադիր տնօրենը նշել է NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Ես կարող եմ նշել, որ այժմ  հյուսիսում սով է` լիակատար սով, և այն շարժվում է դեպի հարավ»,- ասել է նա:

Մաքքեյնը  ընդգծել է, որ թեև սովի մասին դեռևս պաշտոնական հայտարարություն չի եղել, հիմնվելով իր կազմակերպության աշխատակիցների տեսածի և փորձի վրա՝ նա կարծում է, որ Գազայում լիարժեք խնդիր կա:

Նա նաև հույս է հայտնել, որ առաջիկայում  հրադադար կլինի, որը թույլ կտա բնակչությանը շատ ավելի արագ սնունդ ստանալ։