Նեթանյահու․ Հրադադարի հաստատման հիմնական խոչընդոտը Գազայում է
ՀԱՄԱՍ-ի քաղաքական գրասենյակի փոխտնօրենը հայտարարել է, որ Գազայում հրադադար հաստատելու և գերիների փոխանակման համար առաջարկված բոլոր ծրագրերն ու լուծումները ձախողվել են, քանի որ Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դրանք չի ընդունել։
Շարժումը հայտարարել է, որ համաձայն է Կատարի և Եգիպտոսի կողմից գերիների փոխանակման և Սիոնիստական ռեժիմի հետ հրադադարի հաստատման վերաբերյալ ներկայացված առաջարկի հետ։
Թեև միջազգային կառույցները ողջունել են ՀԱՄԱՍ-ի այս հայտարարությունը, Նեթանյահուն առաջարկը մերժել է, պնդելով․ թե այն չի ներառում Թել Ավիվի պահանջները և հրադադարն ու ռեժիմի պայմանների ընդունումը պետք է պարտադրել՝ Ռաֆահի վրա հարձակմամբ։
ԻՌՆԱ-ի փոխանցմամբ՝ ՀԱՄԱՍ-ի քաղաքական գրասենյակի փոխտնօրեն Խալիլ ալ-Հիան այս կապակցությամբ ասել է․ «ՀԱՄԱՍ-ը կողմ է հրադադարի հաստատմանն ու գերիների փոխանակմանը։ Սակայն Նեթանյահուն ցանկանում է շարունակել պատերազմն անձնական և քաղաքական նպատակներին հասնելու համար»։
Նա հավելել է, որ հրադադարի հաստատման և գերիների փոխանակման մասին բանակցություններն արդյունքի չեն հասել Ռաֆահի վրա Իսրայելի հարձակման պատճառով։