Իսրայելամետ քրիստոնյաներ, ապաշխարեք․ Լուսավորող նամակի վերընթերցումը քրիստոնեական համայնքից
Գազայի ռմբակոծությունից և Իսրայելի կողմից երեխաների ու անմեղների մարդկանց սպանության մեկնարկից կարճ ժամանակ անց հրապարակվեց արևմտյան եկեղեցու առաջնորդներին և քրիստոնյա աստվածաբաններին ուղղված պաղեստինցի քրիստոնյաների բաց նամակը, որն արևմտյան քրիստոնյա առաջնորդների սխալ մոտեցումների մանրամասն վերլուծության հետ մեկտեղ, բացահայտեց ճշմարտության ճանապարհը քրիստոնյաների համար:
Այս նամակում ասվում է. «Մենք խստորեն խորհուրդ ենք տալիս արևմտյան քրիստոնյաներին միանալ մեզ այս ճանապարհին: Մենք նաև հիշեցնում ենք ինքներս մեզ և մեր քրիստոնյա գործընկերներին, որ Աստված ճնշվածների ու կեղեքվածների Աստվածն է, և որ Հիսուսը հանդիմանեց հզորներին և բարձրացրեց ճնշվածներին»:
Այստեղ մենք դիտարկում ենք այս կարևոր նամակի հիմնական մասերը․
«Սովորեցեք բարություն անել, որոնեցեք արդարությունը, պաշտպանեցեք ընչազուրկին» (Եսայիա 1։17):
Մենք՝ Պաղեստինի քրիստոնյա ժողովրդական կազմակերպությունների ու շարժումների անունից այս նամակը ստորագրողներս, տխրությամբ ու ափսոսանքով ենք նայում մեր երկրում բռնության նոր շրջափուլին։ Այս նամակը գրելու պահին մեզանից ոմանք կորցրել են իրենց ընկերներին և ընտանիքի անդամներին 2023 թվականի հոկտեմբերի 19-ին Իսրայելի դաժան ռմբակոծության ժամանակ: Ռմբակոծության են ենթարկվել նաև քրիստոնյաները, ովքեր ապաստան էին գտել Գազայի Սուրբ Պորֆիրիոս պատմական հունական ուղղափառ եկեղեցում: Բառերը չեն կարող արտահայտել մեր ցնցումն ու սարսափը մեր երկրում շարունակվող պատերազմի կապակցությամբ:
Մենք նաև խորապես մտահոգված ենք, որ Աստծո անունը օգտագործվում է բռնությունը և ազգային կրոնական գաղափարախոսությունները տարածելու համար:
Մենք սարսափով ականատես ենք լինում բազմաթիվ արևմտյան քրիստոնյաների անվերապահ աջակցությանը Իսրայելի պատերազմին Պաղեստինի ժողովրդի դեմ:
Մենք գրել ենք այս նամակը՝ մարտահրավեր նետելու արևմտյան եկեղեցական առաջնորդներին ու աստվածաբաններին, ովքեր ոչ քննադատաբար աջակցել են Իսրայելին, և նրանց կոչ ենք անում ապաշխարել և փոխվել:
Ցավոք, որոշ քրիստոնյա առաջնորդների գործողություններն ու երկակի չափանիշները մեծ վնաս են հասցրել քրիստոնեությանը:
Մենք վշտացած ենք բազմաթիվ եկեղեցական առաջնորդների և աստվածաբանների լռությունից պաղեստինցի խաղաղ բնակիչների սպանության հանդեպ: Մենք նաև ցնցված ենք, որ որոշ արևմտյան քրիստոնյաներ հրաժարվել են դատապարտել Իսրայելի կողմից Պաղեստինի շարունակվող օկուպացիան և նույնիսկ որոշ դեպքերում արդարացրել են այդ օկուպացիան ու աջակցել դրան: Մենք նաև ապշած ենք, որ որոշ քրիստոնյաներ օրինականացնում են Գազայի վրա Իսրայելի աննպատակ հարձակումները:
Իսրայելական բանակը կիրառել է այնպիսի մարտավարություն, որը թիրախավորում է խաղաղ բնակիչներին, ինչպիսիք են սպիտակ ֆոսֆորի օգտագործումը, ջրի, վառելիքի և էլեկտրաէներգիայի անջատումը, դպրոցների, հիվանդանոցների և պաշտամունքի վայրերի ռմբակոծումը, ներառյալ «Ալ-Ահլի» Անգլիկան-Բապտիստական հիվանդանոցի սարսափելի կոտորածը և Սուրբ Պորֆիրիոս հունական ուղղափառ եկեղեցու ռմբակոծությունը, որի հետևանքով մահացել են պաղեստինյան քրիստոնյա ընտանիքները:
Ավելին, մենք կտրականապես մերժում ենք այն քրիստոնեաների անհեռատես ու խեղաթյուրված արձագանքները, որոնք անտեսում են այս պատերազմի պատճառներն ու արմատները. Դրանք են՝ Իսրայելի կողմից պաղեստինցիների սիստեմատիկ բռնաճնշումները իր հիմնադրումից ի վեր, Պաղեստինում շարունակական էթնիկ զտումները, դաժան ու ռասիստական ռազմական օկուպացիան, որը հանդիսանում է ապարտեիդի հանցագործություն:
Սա բռնաճնշումների այն սարսափելի համատեքստն է, որը շատ արևմտյան քրիստոնյա աստվածաբաններ և առաջնորդներ մշտապես անտեսել և երբեմն օրինականացրել են՝ օգտագործելով սիոնիստական աստվածաբանության ու մեկնաբանությունների լայն շրջանակ:
Իսրայելի կողմից Գազայի դաժան շրջափակումը վերջին 17 տարիների ընթացքում 365 քառակուսի կիլոմետր մակերեսով Գազայի հատվածը վերածել է բացօթյա բանտի ավելի քան երկու միլիոն պաղեստինցիների համար:
Իսրայելի ինտենսիվ ճնշման ներքո Գազայի դաժան ու հուսահատ կենսապայմանները ստիպել են պաղեստինյան որոշ խմբերին դիմել ռազմական գործողության՝ որպես պատասխան բռնաճնշումներին ու հիասթափությանը:
Ցավոք, պաղեստինյան ոչ բռնի դիմադրությունը, որին մենք հավատարիմ ենք մնում, մերժում է ստանում, քանի որ որոշ արևմտյան քրիստոնյա առաջնորդներ նույնիսկ արգելում են իսրայելական ապարտեիդի հարցի քննարկումը, ինչպես հաղորդել և հաստատել է Human Rights Watch-ն ու Amnesty International-ը:
Մեզ կրկին ու կրկին հիշեցնում են, որ Արևմուտքի մոտեցումը Պաղեստինի և Իսրայելի նկատմամբ կաղում է բացահայտ երկակի ստանդարտից, որը մարդկայնացնում է հրեա իսրայելցիներին, միաժամանակ պնդում է պաղեստինցիներին ապամարդկայնացնելու և նրանց տառապանքները լվանալու հարցում:
Այս երկակի ստանդարտը, կարծես, արտացոլում է գաղութատիրական դիսկուրսը, որն օգտագործում էր Աստվածաշունչը՝ արդարացնելու համար Ամերիկայում, Օվկիանիայում և այլուր բնիկների էթնիկ զտումները, աֆրիկացիների ստրկացումը, Ատլանտյան ստրուկների առևտուրը և տասնամյակների ապարտեիդը Հարավային Աֆրիկայում:
Բացի այդ, մենք տեղյակ ենք արդար պատերազմի տեսության արևմտյան քրիստոնեական ժառանգության մասին, որն օգտագործվել է արդարացնելու Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ճապոնիայի անմեղ խաղաղ բնակիչների վրա ատոմային ռմբակոծումը, Իրաքի ավերումը և այդ երկրում ԱՄՆ-ի վերջին պատերազմում Իրաքի քրիստոնյա բնակչության ոչնչացումը, ինչպես նաև Իսրայելին անվերապահ աջակցությունը պաղեստինցիների դեմ՝ հանուն բարոյական գերազանցության և «ինքնապաշտպանության»։
Որոշ քրիստոնյաներ ընդունել են սիոնիստների պատումները, իսկ ոմանք նաև մեղսակից են պաղեստինցիների դեմ ատելության տարածման գործում, որը մենք այսօր տեսնում ենք արևմտյան շատ երկրներում և լրատվամիջոցներում:
Մենք խստորեն խորհուրդ ենք տալիս արևմտյան քրիստոնյաներին միանալ մեզ այս ճանապարհին: Մենք նաև հիշեցնում ենք ինքներս մեզ և մեր քրիստոնյա գործընկերներին, որ Աստված ճնշվածների ու կեղեքվածների Աստվածն է, և որ Հիսուսը հանդիմանեց հզորներին և բարձրացրեց ճնշվածներին:
Հետևաբար, մենք խորապես մտահոգված ենք որոշ արևմտյան քրիստոնյա առաջնորդների և հոգևորականների անուշադրության համար՝ արդարության և ողորմության մասին Սուրբ Գրքի ավանդույթի նկատմամբ, որն առաջին անգամ ուսուցանվել է Մովսեսի (Բ Օրինաց 18:10, 18:16-20, 4։32) և մարգարեների (Եսայի 1։17, 61։8, Միքիա 1:2-3, Ամովս 10:5-24) կողմից և մարմնավորվել Քրիստոսում:
(Մատթեոս 25.34–46; Ղուկաս 1։51–53; 4։16–21)»։
Աղբյուրը՝
A Call for Repentance: An Open Letter from Palestinian Christians to Western Church Leaders and Theologians. ۲۰۲۳. Global Ministries.