Իսրայելի կործանիչները ռմբակոծել են Գազայի հատվածի տարբեր շրջաններ
Սիոնիստական ռեժիմի ռմբակոծիչները թիրախավորել են Գազայի հատվածի տարբեր շրջաններ։
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ Սիոնիստական ռեժիմի կործանիչները այս շաբաթ առավոտյան ռմբակոծել են Գազայի հատվածի տարբեր շրջաններ, ինչի հետեւանքով 31 պաղեստինցի է նահատակվել։
Գազայի հատվածի առողջապահության նախարարության խոսնակը հայտնել է Սիոնիստական ռեժիմի կողմից բժշկական կենտրոնների կանխամտածված ոչնչացման մասին։
Աշրաֆ Ալ-Ղեդրան ասել է,-«Գազայի հատվածում քիչ ակտիվ բժշկական կենտրոններ կան, Ռաֆահի և Ալ-Քուվեյթի հիվանդանոցները շարքից դուրս են եկել, իսկ բժշկական անձնակազմը ձգտում է Գազայի բնակիչների համար ակտիվացնել Ալ-Ամալ հիվանդանոցը և Նասերի բժշկական կենտրոնը»։
Նշելով, որ Գազայի հատվածում 27,000 մարդ վարակվել է հեպատիտ A-ով, Ալ-Ղեդրան հավելել է.-«Ընդհանուր 20,000 հիվանդներից 4 հազար 917-ը տեղափոխվել են տարածաշրջանից դուրս բուժման նպատակով»։
Գազայի առողջապահության նախարարության խոսնակը հայտարարելով, որ միջազգային հանրությունը դանդաղ է շարժվում Գազայի խնդիրները լուծելու հարցում, ինչը համարժեք չէ այս տարածաշրջանի ցեղասպանությանն ու ավերածություններին,ասել է «Այժմ մեկուկես միլիոն մարդ տառապում է խրոնիկական հիվանդություններով»։
Գազայի հատվածում Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Գազայի հատվածի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակումների զոհերի թիվը հասել է 35 հազար 903 մարդու։