Բաղերի. Իրանը և Սիրիան տարածաշրջանում կայունության հիմնական հենասյուներն են
Իրանի արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարն ասել է. «Իրանը և Սիրիան երկկողմ համագործակցության ճանապարհին երկու ուղեկիցներ, գործընկերներ և մտերիմ բարեկամներ են և տարածաշրջանում կայունության և տոկունության հիմնական հենասյուները»:
Ըստ Iran Press լրատվական գործակալության, Սիրիայում գտնվող Իրանի արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ալի Բաղերին այսօր (երեքշաբթի օրը) Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ Մեղդադի հետ հանդիպումից հետո իր գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում պատասխանել է տեղական ու արտասահմանյան լրատվամիջոցների լրագրողների հարցերին։
Բաղերին հայտարարել է, որ Սիրիա իր այցի ուղերձը դիմադրության առանցքի և սիոնիստական օկուպացիայի դեմ դիմակայելու Իրանի համագործակցության և ընկերակցության շարունակությունն՝ ասելով, որ Իրանը և Սիրիան երկկողմ համագործակցության ճանապարհին երկու ուղեկիցներ, գործընկերներ և մտերիմ բարեկամներ են և տարածաշրջանում կայունության և տոկունության հիմնական հենասյուները։
Իրանի արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը նշել է, որ Իրանը և Սիրիան հպարտ են, որ ավելի քան չորս տասնամյակ համագործակցել են միմյանց հետ և գիտեն, որ տարածաշրջանում անկայունության պատճառը Սիոնիստական ռեժիմի օկուպացիոն և անմարդկային գործողություններն են։
Բաղերին ընդգծել է, որ Իրանը կշարունակի լինել Սիրիայի կողքին՝ պայքարելու տարածաշրջանում անկայունության դեմ, ինչպես նաև օգնելու այդ երկրի զարգացմանը, և հավելել, որ երկու երկրները գտնում են, որ տարածաշրջանում կայունությունը, անվտանգությունը և տոկունությունը կախված են տարածաշրջանում օտարների միջամտության բացակայությունից։
Իրանի ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը հայտարարել է, որ Իրանը միշտ աջակցում է տարածաշրջանի երկրների, հատկապես Սիրիայի տարածքային ամբողջականությանը, և նշել, որ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ճնշումների քաղաքականությունը ԱՄՆ-ի նոր քաղաքականությունը չէ։ Իրանական ժողովուրդը սպառնալիքները վերածում է հնարավորության և այդ ճնշումների ստվերում Իրանը կարողացել է արմատախիլ անել ահաբեկչությունը՝ օգնելով Սիրիային և Իրաքին։
Այս ասուլիսում Սիրիայի ԱԳ նախարարն էլ շատ կարևոր համարեց Թեհրան-Դամասկոս ռազմավարական հարաբերությունների շարունակականությունը և ասաց․ «Այդ հարաբերությունները ռազմավարական են, հետևաբար մենք ընդգծում ենք Իրանի և Սիրիայի հարաբերությունների խորացումը, ինչպես նաև արաբական մյուս երկրների կապի հաստատումը»։