Լիբանանի Հեզբոլլահն ամենալայնածավալ հարձակումն է իրականացրել գրավյալ տարածքների դեմ
(last modified Thu, 13 Jun 2024 12:27:34 GMT )
Հունիս 13, 2024 15:57 Asia/Tehran
  • Լիբանանի Հեզբոլլահն ամենալայնածավալ հարձակումն է իրականացրել գրավյալ տարածքների դեմ

ԶԼՄ-ները հայտնում են, որ չորեքշաբթի օրը Հեզբոլլահի կողմից իրականացված հրթիռային հարձակման պատճառով, Սիոնիստական ռեժիմի Սաֆադ քաղաքի բազմաթիվ շրջաններում անջատվել է էլեկտրաէներգիան:

Հեզբոլլահն իրականացրել է լայնածավալ հարձակում, որի ժամանակ օկուպացված տարածքների Տիբեր շրջանի ուղղությամբ արձակվել է 100 հրթիռ։ Սա Հեզբոլլահի ամենալայնածավալ հարձակումն է, թե՛ հրթիռների տեսակի, թե՛ դրանց քանակի առումով։ 
Pars Today-ի փոխանցմամբ՝ հարձակումից հետո օկուպացված տարածքներում միացել են անվտանգության ազդանշանները։ Նշվում է, որ հարձակման թիրախում եղել է Իսրայելի «Ռաֆայել» սպառազինության ընկերությունը։ 
Պաղեստինյան «Սամա» լրատվական գործակալությունը հաղորդել է, որ մեծ թվով հրթիռներ հարվածել են բռնազավթված Պաղեստինի հյուսիսում գտնվող Ջեբել Ալ Մարմաք լեռան վրա գտնվող Սիոնիստական ռեժիմի Միրոն ռազմավարական ավիաբազային և  շրջակայքում գտնվող թիրախներին:  Զոհերի մասին տեղեկություններ չեն հրապարակվել։ 
Վերջին ամիսներին, Գազայի հատվածում Իսրայելի ռեժիմի սարսափելի հանցագործություններին  և այս տարածաշրջանում պաղեստինցիների ցեղասպանությունին զուգահեռ, Լիբանանի Հեզբոլլահը թիրախավորել է գրավյալ տարածքների հյուսիսում ռեժիմի ռազմական դիրքերը։