ԻԻՀ առաջնորդ․ Մշակութային ու արվեստի գործերում երիտասարդենրիր վրա ազդեցության աստիճանը շատ կարևոր է
(last modified Fri, 25 Oct 2024 06:27:17 GMT )
Հոկտեմբեր 25, 2024 09:57 Asia/Tehran
  • ԻԻՀ առաջնորդ․ Մշակութային ու արվեստի գործերում երիտասարդենրիր վրա ազդեցության աստիճանը շատ կարևոր է

Քերմանշահ նահանգի 9 հազար 800 նահատակների հիշատակի կոնգրեսի կազմակերպիչների հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ առաջնորդն ասել է․ «Բոլոր գործողությունները պետք է ուղղված լինեն հատկապես երիտասարդ սերնդի վրա ազդեցություանն ու դուք պետք է ստուգեք, հասկանալու համար, թե ձեր աշխատանքները որքան ազդեցիկ են եղել երիտասարդների համար»։

Նշելով, որ Քերմանշահում ապրում են տարբեր էթնիկ ու կրոնական պատկանելիություն ունեցող իրանցիներ, որոնք Իրանի ազնիվ սահմանապահներն են, առաջնորդը հարգել է նաև Քերմանշահի ուրբաթօրյա աղոթքի իմամ, նահատակ, Այաթոլլահ Աշրաֆի Էսֆահանիի հիշատակը։

ԻԻՀ առաջնորդն ասել է․ «Ինչպես հենց իրենք քերմանշահցիներն են ասում, նրանք երկիրը պաշտպանելու համար պատրաստ խիզախ մարդիկ են։ Եվ նրանց այդ հատկանիշը դրսևորվել է տարբեր ժամանակներում, այդ թվում՝ սրբազան պաշտպանության (Իրան-Իրաք ութամյա պատերազմ) տարիներին Իրաքի բաասական ռեժիմին, իսկ դրանից առաջ՝ դավաճան անջատողականներին դիմակայելու ժամանակ»։

Այաթոլլահ Խամանեին հավելել է․ «Ո՞րն է մեր պարտքն այսօր նահատակների ու նրանց զոհողությունների ու հիշատակի հանդեպ։  Այսօր նման երիտասարդների ոգու և հավատարմության կարիքը պատերազմի տարիներից պակաս չէ, քանի որ այն ժամանակ պատերազմը զենքով էր, իսկ այսօր՝ հիբրիդային»։

Անդրադառնալով թշնամու կողմից Իրանի դեմ տարվող հիբրիդային պատերազմին, առաջնորդը հավելել է․ «Իսլամական Հանրապետությանը դիմակայելու համար, նրանք այսօր օգտագործում են և՛ հրազեն, և՛ հոգեբանական գործողություններ, և՛ մշակութային զենք։ Իհարկե, մենք այսօր հարյուրապատիկ ավելի ենք հզորացել, քան պարտադրված պատերազմի ժամանակ։ Սակայն միայն ռազմադաշտում ներկայությունը և առաջընթացը բավարար չեն։ Անհրաժեշտ է արդյունավետ աշխատանք տանել նաև սրտերի, մտքերի, լեզուների և կողմնորոշումների հետ»։

Խոսելով Իրաքի կողմից Իրանին պարտադրված պատերազմի տարիներին երկիրը պաշտպանելու երիտասարդների մղման մասին, առաջնորդը նշել է, որ թշնամուն դիմակայելու ամենակարևոր գործոնն այսօր երիտասարդությունն է։

Նա նշել է․ «Այսօրվա երիտասարդությունը պետք է խորապես ծանոթ լինի նահատակների ջանքերի կարևորությանը և նրանց հատկանիշներին, ինչպիսիք են անկեղծությունը, ներողամտությունը, նվիրումը և մեր մարտիկների իսլամական ու կրոնական վարքը, որը համեմատելի չէ այլ երկրների անզուսպ ու թալանչի զինվորների հետ»։

Այաթոլլահ Խամենեին կարևորել է մշակութային և գեղարվեստական աշխատանքի արդյունավետությունը և ընդգծել. «Բոլոր գործողությունների հիմքում պետք է լինի ազդեցություն և արդյունք ունենալը, հատկապես երիտասարդ սերնդի վրա։ Դուք պետք է ստուգեք և տեսնեք, թե որքան է ձեր աշխատանքն ազդել երիտասարդության վրա»։

 

Պիտակ