Փեզեշքյան․Ապագան պատկանում է կամքերին, որոնք շարժվում են դեպի ազատություն, արդարություն և անկախություն
(last modified Thu, 24 Oct 2024 15:13:13 GMT )
Հոկտեմբեր 24, 2024 18:43 Asia/Tehran
  • Փեզեշքյան․Ապագան պատկանում է կամքերին, որոնք շարժվում են դեպի ազատություն, արդարություն և անկախություն

Սահաբ- Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի խոսքով՝ ապագան պատկանում է այն կամքերին, որոնք շարժվում են դեպի ազատություն, արդարություն և անկախություն։

Սահաբ ցանցը հղում անելով Իրանի նախագահի տեղեկատվական բազային, հաղորդել է,որ  Մասուդ Փեզեշքյանը  BRICS 2024-ի շրջանակներում շարունակելով իր հանդիպումները, հինգշաբթի օրը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ հանդիպման ժամանակ  նշելով, որ Իրանի կառավարության մոտեցումն է՝ ներքին միասնություն ու համախմբվածություն և  աշխարհի հետ հարաբերությունների ամրապնդում,ասել է,-Ներքին միասնությունն ու համախմբվածությունը, ինչպես նաև բարեկամական հարաբերությունները հարևանների և աշխարհի այլ երկրների հետ իշխանության հիմնական բաղադրիչներն են:

Նշելով, որ Թեհրանում Իսմայիլ Հանիյեի սպանության հարցում Սիոնիստական ​​ռեժիմի գործողությունը կատարվել է այդ մոտեցման առաջընթացը խափանելու նպատակով, Փեզեշքյանը հավելել է,-Չնայած Իսրայելը նպատակ ունի Իսլամական Հանրապետությանը ներքաշել պատերազմի մեջ, ,սակայն Իրանը հրադադարի շուրջ բանակցությունները արդյունքի հասցնելու նպատակով, ինքնազսպվածություն ցուցաբերեց սիոնիստների կողմից իր ինքնիշխանության խախտման նկատմամբ ,բայց այդ ռեժիմն ավելի հանդուգն դարձավ անմեղ ու անպաշտպան կանանց ու երեխաների   դեմ հանցագործությունների կատարելու հարցում։ 

ԻԻՀ նախագահը նաև նշելով,որ Իրանի հրթիռային հարձակումը Իսրայելի վրա կատարվել է օրինական ինքնապաշտպանության իրավունքի հիման վրա, ասել է «Սիոնիստական ​​ռեժիմը ահաբեկչության դեմ պայքարի անվան տակ կատարել է ամենասարսափելի ահաբեկչական գործողությունները»։

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ևս  այս հանդիպման ժամանակ նշելով,որ մարդկության պատմության մեջ սկսվել է նոր շրջան ասել է,- Արևմտյան երկրները ցանկանում են ևս մեկ անգամ աշխարհին պարտադրել իրենց տիրապետությունն ու գերիշխանությունը պատերազմի, բռնության և տնտեսական ճնշման ու պատժամիջոցների միջոցով և նման իրավիճակում շատ կենսական նշանակություն ունի անկախ երկրների, այդ թվում Իրանի ու Վենեսուելայի  հարաբերությունների ամրապնդումը տարբեր ուղիներով, ինչպիսին է համագործակցությունը տարածաշրջանային և միջազգային միություններում, այդ թվում  BRICS-ում:

 

 

Պիտակ