Իրանն ու Ճապոնիան ընդլայնում են համագործակցությունը բնապահպանության ոլորտում և ավելացնում ածխածնի արտանետումների նվազեցմանն ուղղված ջանքերը
(last modified Thu, 24 Oct 2024 12:19:16 GMT )
Հոկտեմբեր 24, 2024 15:49 Asia/Tehran
  • Իրանն ու Ճապոնիան ընդլայնում են համագործակցությունը բնապահպանության ոլորտում և ավելացնում ածխածնի արտանետումների նվազեցմանն ուղղված ջանքերը

Վկայակոչելով ԻՌՆԱ գործակալությունը, Pars Today-ը հաղարդում է, որ Իրանի շրջակա միջավայրի պաշտպանության կազմակերպության ղեկավարն ընդգծել է Թեհրանի շահագրգռվածությունը՝ ընդլայնելու  Ճապոնիայի հետ բնապահպանության ոլորտում համագործակցությունը։

Նա նշել է․ «Բնապահպանական խնդիրների ոլորտում համագործակցության տարբեր կարողություններ կան, որոնք պետք է օգտագործվեն»։

Իրանում Ճապոնիայի դեսպան Ցուկադա Տամաքիի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ, Շինա Անսարին ընդգծել է Իրանի շահագրգռվածությունն՝ ընդլայնելու Ճապոնիայի հետ բնապահպանական համագործակցությունը։

Անսարին հավելել է․ «Իրանը ողջունում է կլիմայի փոփոխությանը դիմակայելուն և ածխածնի արտանետումները նվազեցնելուն ուղղված համագործակցությունը»։

Հանդիպմանը Շինա Անսարին անդրադարձել է երկու երկրների մշակութային, սոցիալական և պատմական ընդհանրություններին և ընդգծել շրջակա միջավայրի ոլորտում երկկողմ համագործակցության շարունակման անհրաժեշտությունը:  

Թեհրանում Ճապոնիայի դեսպանը ներկայացրել է Տոկիոյի մոտեցումն Իրանի հետ բնապահպանական համագործակցության վերաբերյալ և ասել․ «Նկատի ունենալով  Տոկիոյի և Թեհրանի միջև համագործակցությունն ամրապնդելու և ընդլայնելու պոտենցիալը,  Ճապոնիայի կառավարության աշխատանքային ծրագրում ներառվել է Ուրմիա լճի վերականգնման ծրագիրը»։

Ցուկադա Տամակին նշել է, որ Ճապոնիան շատ լավ փորձ ունի խոնավ տարածքների, ծովային միջավայրի և անապատացման ու փոշու դեմ պայքարի ոլորտում։