Մինչև 23 տարեկանների աշխարհի ըմբշամարտի առաջնությունում իրանցի մարզիկները նվաճել են 3 ոսկե և 4 բրոնզե մեդալ  
(last modified Thu, 24 Oct 2024 12:43:43 GMT )
Հոկտեմբեր 24, 2024 16:13 Asia/Tehran
  • Մինչև 23 տարեկանների աշխարհի ըմբշամարտի առաջնությունում իրանցի մարզիկները նվաճել են 3 ոսկե և 4 բրոնզե մեդալ  

Pars Today-ի հաղորդմամբ՝ Ալբանիայում կայացած  մինչև 23 տարեկանների ըմբշամարտի աշխարհի առաջնությունում, նվաճելով 3 ոսկե և 4 բրոնզե մեդալ, ԻԻՀ ըմբշամարտի հավաքականը դարձել է մրցությունների չեմպիոն։ Իրանցի մարզիկները ստացել են 149 միավոր։

Ոսկե մեդալները նվաճել  են 55 կգ քաշային Ալի Ահմադիվաֆան, 82 կգ քաշային  Մուհամմեդ Նաղուսին և 130 կգ քաշային  Ֆարդին Հեդայաթին: 63 կգ քաշային Էրֆան Ջերկանին, 72 կգ քաշային Դանիյալ Սոհրաբին, 77 կգ քաշային Ալի Էսկոն և 97 կգ քաշային Շայան Հաբիբզարեն նվաճել են բորնզե մեդալները։

Իրանի հավաքականին 121 միավորով հաջորդում է Վրաստանի հավաքականը։ Հայաստանի հավաքականը, 93 միավորով, զբաղեցրել է երրորդ տեղը։

Մրցումներն անցկացվել են Տիրանայում՝ հոկտեմբերի 21-23-ը: