Օկուպացիայի դեմ պայքարը շարունակվելու է/Իրանի պաշտոնյաների ուղերձը Սեյյեդ Հաշեմ Սաֆիեդդինի նահատակության կապակցությամբ
(last modified Thu, 24 Oct 2024 12:13:23 GMT )
Հոկտեմբեր 24, 2024 15:43 Asia/Tehran
  • Օկուպացիայի դեմ պայքարը շարունակվելու է/Իրանի պաշտոնյաների ուղերձը Սեյյեդ Հաշեմ Սաֆիեդդինի նահատակության կապակցությամբ
    Օկուպացիայի դեմ պայքարը շարունակվելու է/Իրանի պաշտոնյաների ուղերձը Սեյյեդ Հաշեմ Սաֆիեդդինի նահատակության կապակցությամբ

Pars Today-ի փոխանցմամբ՝ ԻԻՀ պաշտոնայներն ուղերձներ  են հղել Լիբանանի «Հեզբոլլահի» գործադիր խորհրդի ղեկավար Սեյյեդ Հաշեմ Սաֆիեդդինի նահատակության կապակցությամբ։

Հոկտեմբերի 23-ին «Հեզբոլլահը» հաստատել էր Իսրայելի ռեժիմի հարձակման հետևանքով Հաշեմ Սաֆիեդդինի նահատակության մասին լուրը։

ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանն իր ուղերձում անդրադառնալով  նահատակ սեյեդ Հաշեմ Սաֆիեդդինի քաջությանը՝ Պաղեստինի ու Լիբանանի ճնշված ժողովրդին պաշտպանելու և Դիմադրության ճակատը հզորացնելու գործում, նշել է․ «Անկասկած, քանի դեռ Պաղեստինի և Լիբանանի ճնշված ժողովուրդների նկատմամբ դաժանությունները, հանցագործություններն ու օկուպացիան շարունակվում են, սիոնիստ ագրեսորների և նրանց աջակիցների դեմ դիմադրությունն ու ջիհադն օրեցօր կամրապնդվեն»։

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆն իր ուղերձում ցավակցելով սեյեդ Հաշեմ Սաֆիեդդինի նահատակության կապակցությամբ, նշել է, որ նա միասնության, պայքարի և իսլամի սրբավայրի պաշտպանության ու Պաղեստինի,  Լիբանանի և Գազայի հատվածին աջակցության  խորհրդանիշն էր»։

Ուղերձում ասվում է․ «Սիոնիստական զավթիչ ռեժիմը, որն անզոր է դիմակայել  մոջահեդներին և  վնասել Դիմադրության ճակատին, սպանում է անպաշտպան մարդկանց։ Եվ այդ հանցագործություններից մեկի ժամանակ նահատակվեց նաև սեյեդ Հաշեմ Սաֆիեդդինը»։

Իրանի դատական համակարգի ղեկավար  Ղոլամհոսեյն Մոհսենի Էժեյին «Հեզբոլլահի» գործադիր խորհրդի ղեկավարի նահատակության կապակցությամբ իր ուղերձում  նշել է. «Սիոնիստական ռեժիմը կործանման ճանապարհին է և Դիմադրության առանցքի ղեկավարների ու հրամանատարների սպանությամբ, այս ճակատի հակասիոնիստական գործողությունները չեն խափանվի»։

ԻԻՀ ԱԳՆ-ն նույնպես ցավակցական ուղերձ է հղել Հաշեմ Սաֆիեդդինի նահատակության կապակցությամբ, որում ասվում է․ «Անկասկած, առաջնորդների նահատակությունը չի խաթարի Դիմադրության մարտիկների և տարածաշրջանի ազատ մուսուլման ժողովուրդների վճռականությունը, հավատն ու կամքը՝ պայքարելու Սիոնիստական ռեժիմի օկուպացիայի, ճնշումների ու ագրեսիայի դեմ»։