Եմենի վրա ԱՄՆ-ի և Բրիտանիայի հարձակումների շարունակվում են
(last modified Thu, 24 Oct 2024 13:06:21 GMT )
Հոկտեմբեր 24, 2024 16:36 Asia/Tehran
  • Եմենի վրա ԱՄՆ-ի և Բրիտանիայի  հարձակումների շարունակվում են
    Եմենի վրա ԱՄՆ-ի և Բրիտանիայի  հարձակումների շարունակվում են

Parstoday-Ամերիկյան և բրիտանական կործանիչները կրկին ռմբակոծել են Եմենը:

Ամերիկյան և բրիտանական կործանիչները երկու անգամ թիրախավորել են Եմենի արևմուտքում գտնվող Հոդեյդա օդանավակայանը։ Ըստ Pars Today-ի՝ այս հարձակման հնարավոր վնասների ու զոհերի մասին տեղեկություններ չեն հրապարակվել։

Եմենի տարբեր շրջաններ, հատկապես երկրի արևմուտքում գտնվող Հոդեյդա նահանգը, վերջին ամիսներին դարձել են ԱՄՆ-ի և Բրիտանիայի  ագրեսիվ հարձակումների թիրախը։

Այս հարձակումներն իրականացվում են Եմենի վրա ճնշում գործադրելու նպատակով՝ Սիոնիստական ​​ռեժիմի դեմ իրականացվող գործողությունն ու ծովային շրջափակումը դադարեցնելու համար։

Վերջին ամիսներին, ի աջակցություն Գազայի հատվածում ճնշված Պաղեստինի ժողովրդի դիմադրության, Եմենի բանակը, Սիոնիստական ​​ռեժիմին ծովային շրջափակման ենթարկելով հարձակումներ է իրականացրել Իսրայելի ռեժիմի ռազմական թիրախների դեմ։

Եմենի բանակի ուժերը խոստացել են շարունակել հարձակումները Իսրայելի կողմից գրավված տարածքների վրա այնքան ժամանակ, քանի դեռ Սիոնիստական ​​ռեժիմը չի դադարեցնել իր հարձակումները Գազայի վրա։

2023 թվականի հոկտեմբերի 7-ից արևմտյան երկրների լիակատար աջակցությամբ Իսրայելի հանցավոր ռեժիմը Գազայի հատվածում նոր զանգվածային ջարդ է սկսել Պաղեստինի անպաշտպան  ժողովրդի դեմ։ Վերջին հաղորդումների համաձայն՝ Գազայի վրա Սիոնիստական ​​ռեժիմի հարձակումների հետեւանքով ավելի քան 42 հազար պաղեստինցի է նահատակվել և ավելի քան 100 հազարը վիրավորվել է։