Բեռների փոխադրումն ավելի անվտանգ է դարձել. Հայաստանը միացել է e-CMR համակարգին
(last modified Thu, 24 Oct 2024 15:04:22 GMT )
Հոկտեմբեր 24, 2024 18:34 Asia/Tehran
  • Բեռների փոխադրումն ավելի անվտանգ է դարձել. Հայաստանը միացել է e-CMR համակարգին

Հայաստանը միացել է e-CMR համակարգին, որը թույլ է տալիս միջազգային բեռնափոխադրումներ իրականացնել էլեկտրոնային տարբերակով ձևակերպված տրանսպորտային բեռնագրի ուղեկցությամբ:

Գործընթացին Հայաստանի միացումը կբարձրացնի ապրանքների առաքման ամբողջ շղթայի անվտանգությունն ու թափանցիկությունը, կարագացնի փոխհաշվարկները փոխադրման բոլոր մասնակիցների միջև: Բացի այդ, այն կբարձրացնի Հայաստանի տարածքով և այլ երկրների հետ հաղորդակցությունում բեռնափոխադրումների արդյունավետությունն ու անվտանգությունը։

«E-CMR համակարգընաև ապահովում է լոգիստիկ շղթայի թափանցիկությունը, քանի որ ավելի ճշգրիտ տվյալներ է տրամադրում իրական ժամանակում ապրանքների տեղափոխման և առաքման վերաբերյալ», - ասվում է կայքում:

Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունը նվազեցնում է բեռնափոխադրման ծախսերը, վերացնում է վարչական, ինչպես նաև հաշիվների ներկայացման ուշացումները:

Հիշեցնենք, որ Ավտոմոբիլային տրանսպորտի միջոցով միջազգային բեռնափոխադրումների համաձայնագրի լրացուցիչ արձանագրությունը, որը նախատեսում է տրանսպորտային բեռնագրի էլեկտրոնային տեսքով ձևակերպման հնարավորություն, ընդունվել է2008թ., իսկ ուժի մեջ է մտել2011թ.:

 E-CMR համակարգով առաջին փոխադրումն իրականացվել է2017 թվականին Իսպանիայի և Ֆրանսիայի միջև։ Այս պահի դրությամբ համակարգին արդեն միացելէ 39 երկիր, այդ թվում՝ Ռուսաստանը (2018-ին) և Բելառուսը (2019-ին):

 

Պիտակ