Թուրքիան շարունակում է ավիահարվածներ հասցնել Իրաքի հյուսիսային շրջաններին 
(last modified Sat, 26 Oct 2024 06:08:29 GMT )
Հոկտեմբեր 26, 2024 09:38 Asia/Tehran
  • Թուրքիան շարունակում է ավիահարվածներ հասցնել Իրաքի հյուսիսային շրջաններին 

Անկարայում տեղի ունեցած զինված հարձակումից հետո, որի հետևանքով զոհվեց 5 և վիրավորվեց 22 մարդ, թուրքական բանակը վերսկսել է ավիահարվածները Հյուսիսային Իրաքում տեղակայված ՔԲԿ դիրքերի ուղղությամբ։

ԻՌՆԱ-ն, հղում անելով «Սահաբ» գործակալությանը, հայտնում է, որ ըստ Թուրքիայի ՊՆ հայտարարության՝ բանակի կործանիչները խոցել են Սինջար, Հաքուրեք,  Գարա  և Ղանդիլ շրջաններում գտնվող թիրախները։ Հարձակումների հետևանքով կան զոհեր։ 
Թուրքիայի ՊՆ-ն հայտարարել է․ «Անկարայում իրականացված հարձակումից հետո, թիրախավորվել է ՔԲԿ 120 օբյեկտ։ Իսկ հարձակումից հետո ձերբակալվել է ՔԲԿ-ի 176 անդամ, որոնք կասկածվում են Թուրքիայում տարբեր գործողություններ իրականացնելու մեջ»։
Հիշեցնենք, որ  չորեքշաբթի օրը երկու զինված անձինք հարձակվել էին Անկարայում Թուրքիայի ավիատիեզերական արդյունաբերության (TUSAS) կենտրոնակայանի վրա և սպանել հինգ մարդու։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել էր ՔԲԿ-ն։ 
Տարածաշրջանում իրականացվող ակտիվ գործողությունները, ներառյալ՝ ՔԲԿ-ի վերջին հարձակումները, մեծացրել են անվտանգության մտահոգությունները Թուրքիայում։ Ի պատասխան այդ հարձակումների, Անկարան վերսկսել է ավիահարվածները հյուսիսային Իրաքում ու Սիրիայում ՔԲԿ-ի դիրքերի վրա։

Պիտակ