Իրանի հզորության ցուցադրումը համաշխարհային ուժի նոր առանցքում
(last modified Fri, 25 Oct 2024 07:45:30 GMT )
Հոկտեմբեր 25, 2024 11:15 Asia/Tehran
  • Իրանի հզորության ցուցադրումը համաշխարհային ուժի նոր առանցքում

ԲՐԻԿՍ խմբին Իրանի և մի շարք այլ երկրների միանալուց հետո կայացած՝ անդամ երկրների ղեկավարների հանդիպումը միաջզգային ասպարեզում նոր առանցքի ձևավորման սկիզբ է։ Առանցքը, որն Արևմուտքի հեգեմոնիայի պայմաններում կապահովի նոր տնտեսական, քաղաքական կարողություններ և մարտահրավերային ազդեցություն։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ երեքշաբթի օրը ՌԴ Կազան քաղաքում  մեկնարկած գագաթնաժողովի  շրջանակներում, ԲՐԻԿՍ 10 անդամ և խմբի հետ համագործակցելու ցանկություն ունեցող 28 երկրների ղեկավարներն ու բարձրաստիճան պաշտոնյաներն ինտենսիվ բանակցություններ են վարել տնտեսական կարևորագույն հարցերի և քաղաքական, անվտանգության խնդիրների ու միջազգային զարգացումների շուրջ։ 

ԲՐԻԿՍ խումբը, գերազանցելով G7 խմբին, որը ՆԱՏՕ-ին զուգահեռ տնտեսական, առևտրային և քաղաքական ոլորտներում հանդիսանում է արևմտյան դաշինքի հիմքը, խոստանում է նոր դարաշրջան, որտեղ վիճարկվելու է արևմտյան մեխանիզմների և Արևմուտքի գերիշխանության տակ գտնվող իրավական, տնտեսական, առևտրային և ֆինանսական ռեժիմների գերակայությունը:

ԻԻՒՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանի առաջին մասնակցությունը ԲՐԻԿՍ գագաթնաժողովին, հաշվի առնելով ոչ արևմտյան աշխարհի ոսկե հնարավորությունները, ինչպես նաև Արևմտյան Ասիայի տարածաշրջանի գերլարված վիճակը, հատուկ հնարավորություն է ընձեռում Իսրայելի հանցագործությունների և դրանց Արևմուտքի ցուցաբերած աջակցության դեմ գլոբալ կոնսենսուսի համար։

ԲՐԻԿՍ անդամ երկրների ղեկավարները չորեքշաբթի օրը դատապարտել են իսրայելական ռեժիմի հարձակումը Սիրիայում Իրանի հյուպատոսության վրա և ընդգծել Գազայում «անհապաղ, համապարփակ և մշտական հրադադարի» հաստատման անհրաժեշտությունը։

Անդամ երկրների ղեկավարները  խորը մտահոգություն են հայտնել օկուպացված պաղեստինյան տարածքներում Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների հետևանքով իրավիճակի վատթարացման և հումանիտար ճգնաժամի սրման, ինչպես նաև Գազայի հատվածում ու  Հորդանան գետի Արևմտյան ափին բռնության աննախադեպ աճի կապակցությամբ, կոչ անելով Գազայի հատվածում հաստատել անհապաղ, համապարփակ և մշտական հրադադար և ազատ արձակել երկու կողմերի գերիներին։

Իրանի կարևոր քայլերին և վերջին շաբաթների ընթացքում ԱԳ նախարար Արաղչիի դիվանագիտական ջանքերին զուգահեռ, պետք է ևս մեկ անգամ քննարկել ԲՐԻԿՍ-ի նման խմբերի կարևորոևւթյունը։

Յանկիների գերակայությունն ավարտվում է

Մի քանի տասնամյակ առաջվա համեմատ, տնտեսական հզորության ցուցանիշների մեծ մասում ԱՄՆ-ն անկում է ապրել, և այդ ժամանակահատվածում նոր երկրները կարողացել են տնտեսական բարձր աճի շնորհիվ գրանցել ՀՆԱ-ի բարձր մակարդակ։

 

Պիտակ