Իսրայելը հարձակվել է Գազայի հատվածում գտնվող հիվանդանոցի վրա. բժիշկների հետ կապը կորել է
(last modified Fri, 25 Oct 2024 15:53:36 GMT )
Հոկտեմբեր 25, 2024 19:23 Asia/Tehran
  • Իսրայելը հարձակվել է Գազայի հատվածում գտնվող հիվանդանոցի վրա. բժիշկների հետ կապը կորել է

Իսրայելական բանակի հարձակումից հետո Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Քամալ Ադվան հիվանդանոցի աշխատակիցների հետ կապը կորցրել է: Այս մասին հայտարարել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը X սոցիալական կայքում:

«Առավոտյան հաղորդագրություններից հետո մենք կորցրել ենք կապը տեղում գտնվող անձնակազմի հետ: Դա խոր մտահոգություն է առաջացնում` հաշվի առնելով այն հիվանդների թիվը, որոնց բժշկական օգնություն է ցուցաբերվում, և այն մարդկանց թիվը, որոնք ապաստան էին գտել այնտեղ»,- նշել է ԱՀԿ ղեկավարը։

Նա հավելել է, որ այդ հիվանդանոցում 200 հիվանդ և հարյուրավոր փախստականներ են եղել։

«Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել կրակը և պաշտպանել հիվանդանոցները, բուժառուներին, բժիշկներին և հումանիտար կազմակերպությունների աշխատակիցներին»,-հայտարարել է ԱՀԿ ղեկավարը:

 

Պիտակ