Սեպտեմբեր 27, 2024 11:43 Asia/Tehran
  • Իրանն ԱԽ-ից վճռական քայլեր է պահանջել Գազայի և Լիբանանի դեմ Իսրայելի ագրեսիայի նկատմամբ

Իրանի ԱԳ նախարարը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է, որ խորհուրդը պետք է վճռական քայլեր ձեռնարկի Գազայի հատվածի և Լիբանանի դեմ Իսրայելի ռեժիմի ագրեսիայի և հանցագործությունների դեմ։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Իրանի ԱԳ նախարար սեյեդ Աբբաս Արաղչին հինգշաբթի օրն ԱԽ նիստում հայտարարել է, որ խորհուրդը պետք է ստանձնի միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման իրավական պատասխանատվությունը՝ հավելելով, որ եթե դա տեղի չունենա, տարածաշրջանը կհայտնվի վտանգի տակ, և հակամարտությունը կվերածվի լայնածավալ պատերազմի։

ԻԻՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Իսրայելի ռեժիմի աջակիցները, հատկապես՝ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան, իրավական և բարոյական պատասխանատվություն ունեն՝ քանի դեռ ուշ չէ, կանխել իսրայելական օկուպանտ ռեժիմի շարունակական ագրեսիան։

Նշելով, որ օկուպանտ և ապարտեիդ ռեժիմի հանցագործություններն ու ցեղասպանությունը չպետք է անպատիժ մնան, քանի որ այս անձեռնմխելիությունը քաջալերել է ռեժիմին շարունակել ռազմական հանցագործությունները, մարդկության դեմ հանցագործությունները և ցեղասպանությունն, Իրանի դիվանագիտական ծառայության ղեկավարը հավելել է, որ աշխարհը հետևում է, և պատմությունը կդատի Անվտանգության խորհրդին ըստ այն քայլերի, որոնք այդ կառույցն այսօր կձեռնարկի  կամ չի ձեռնարկի։

Իրանի արտաքին գործերի նախարարը հավելել է, որ առանց Գազայի հատվածում հրադադարի հաստատման, տարածաշրջանում խաղաղություն չի հաստատվի, և միջազգային հանրությունը չպետք է լռի այս հարցում։

Իրանի դիվանագիտական ծառայության ղեկավարն ասել է, որ Իսրայելի ապարտեիդի ռեժիմը, շարունակելով օկուպացված Պաղեստինում իր վայրագությունները, անարդար ու ագրեսիվ պատերազմ է սկսել Լիբանանի դեմ և թիրախավորում է անմեղ մարդկանց։

Նա հավելել է, որ Գազայի հատվածում պաղեստինցիների դեմ շարունակվող պատերազմը, Սիրիայի և Լիբանանի դեմ ագրեսիան, Իրանի դիվանագիտական կառույցների վրա ահաբեկչական հարձակումները և Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդի սպանությունը, ցույց են տալիս իրավիճակի իրական էությունը:

 

Պիտակ