Սեպտեմբեր 21, 2024 11:14 Asia/Tehran
  • Ինչպե՞ս է իսրայելական քարզոչության արդյունքում համաշխարհային հանրությունն անտարբեր դառնում Գազայում կատարված հանցագործությունների նկատմամբ

Pars Today-ի փոխանցմամբ՝ Իսրայելի քարոզչական ռազմավարության արդյունքում, համաշխարհային հանրությունը լռությամբ աջակցում է ռեժիմի հանցագործություններին ու անտարբեր է Գազայում իրականացվող հանցագործությունների նկատմամբ։

Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում Իսրայելն իր հզոր քարոզչամեքենայի միջոցով ձևավորել է համաշխարհային հասարակական կարծիք և խեղաթյուրել կամ թաքցրել   Գազայում իր հանցագործությունների հետ կապված բազմաթիվ փաստեր: Այսօր էլ ռեժիմը շարունակում է այդ քաղաքականությունը՝ համաշխարհային հասարակության ուշադրությունն իր հանցագործություններից շեղելու և իր գործողություններն արդարացնելու համար։

Բայց ինչպե՞ս է գործում այս քարոզչությունը և ի՞նչ մարտավարություն է կիրառվում աշխարհը Գազայում Իսրայելի հանցագործությունների նկատմամբ անտարբեր դարձնելու համար:

Pars Today -ի այս հոդվածում կխոսենք այդ մասին

1․ Սոցիալական ցանցերում պաղեստինցի մարտիկների դեմ ուղղված քարոզչություն

Սոցիալական ցանցերում տարվող լայնածաված քարոզչության միջոցով Իսրայելը հասարակական կարծիք է ձևավորում։ X-ում, Instagram-ում, Facebook-ում  և YouTube-ում հրապարակվում է մեծ քանակությամբ տեղեկատվություն, այդ թվում՝ տեսանյութեր։

Որպես օրինակ՝ պաղեստինցի զինվորականների դեմ  մարդկանց  զգացմունքները հրահրելու նպատակով, այդ նյութերում պաղեստինյան զինվորական խմբերը ներկայացվում են որպես վայրագ ահաբեկիչներ և համեմատվում ԻԼԻՊ-ի հետ։ Սակայն ԻԼԻՊ-ը սպանում էր ոչ թե հրեաներին, այլ՝ մուսուլմաններին։

2․ Իրավական և պատմական փաստերի աղավաղում

Իսրայելական քարոզչամեքենայի ռազմավարություններից մեկը պատմական և իրավական փաստերը կասկածի տակ դնելն է։ Հերքելով կամ խեղաթյուրելով պատմությունը, ինչպես օրինակ՝ նշելով, որ պաղեստինցիները լռել են 1948 թվականին Իսրայելի ստեղծման և օկուպացված տարածքների կարգավիճակի վերաբերյալ, ռեժիմը փորձում է մարդկանց ներգրավել անվերջ բանավեճերի մեջ՝ վերջնական եզրակացության չհանգելու համար։ Արդյուքնում՝ համաշխարհային հանրությունը չի մտածում Իսրայելի պարտավորությունների մասին։

3․ Պաղեստինի հասարակ ժողովրդին անմարդկային կերպարով ներկայացնելը

Իր հանցագործություններն ու սպանություններն արդարացնելու համար, Իսրայելը պաղեստինցիներին ներկայացնում է որպես  անողոք մարդասպաններ և սպառնալիք համաշխարհային անվտանգության համար։ Նման բովանդակությամբ քարոզչական նյութերը   հաճախ պաղեստինցիներին ներկայացնում են որպես մարդիկ, ովքեր մտածում են հրեա երեխաների սպանության մասին: Ընթացիկ իրադարձությունները կապելով այնպիսի թեմաների հետ, ինչպիսին է Հոլոքոստը, քարոզչության այս տեսակը նպատակ ունի վախ և ատելություն սերմանել  պաղեստինցիների նկատմամբ:

4. Զանգվածային ռմբակոծությունները որպես հայրենիքի պաշտպանություն ներկայացնելը

Իսրայելի քարոզչության կարևոր կետերից մեկը բոլոր ռազմական գործողությունները որպես պաղեստինցիներից ինքնապաշտպանություն ներկայացնելն է։ «Իսկ ի՞նչ կանեիք դուք, եթե  հրթիռներ արձակվեին ձեր դպրոցների և տների վրա» խոսքն արևմտյան քաղաքական գործիչների կողմից լայնորեն կրկնվում է՝ Իսրայելի հանցագործությունների և ռմբակոծությունների համար հասարակական աջակցություն ստանալու նպատակով։

5. Ռազմական հանցագործությունների մեղադրանքները հերքելը և բանավեճի թեման  փոխելը

Իսրայելը մերժում է պատերազմական հանցագործությունների, էթնիկ զտումների և ջարդերի վերաբերյալ ցանկացած մեղադրանք՝ փոխելով թեման կամ անմիջապես հերքելով այն:  Օրինակ՝ երբ իսրայելական ուժերի կողմից սպանվում են լրագրողներ կամ խաղաղ բնակիչներ, ռեժիմը հաճախ պնդում է, որ այդ գործողությունները եղել են ոչ միտումնավոր և սխալ կրակոցների արդյունք են:

Սրանք իսրայելական քարոզչական մեթոդներից ընդամենը մի քանիսն են, որոնք աշխարհում, հատկապես արևմտյան երկրներում, շփոթության ու կասկածի պատճառ են դարձել Գազայի ներկայիս իրողությունների վերաբերյալ, ինչի արդյունքում համաշխարհային հանրությունն անտարբեր է և  ճիշտ տեղեկատվություն չունի Իսրայելի հանցագործությունների մասին։

 

Պիտակ