Խաղաղության Նոբելյան մրցանակակիր. Գազայում երեխաների վիճակը նման է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Ճապոնիայի իրավիճակին 
(last modified Sat, 12 Oct 2024 07:13:31 GMT )
Հոկտեմբեր 12, 2024 10:43 Asia/Tehran
  • Խաղաղության Նոբելյան մրցանակակիր. Գազայում երեխաների վիճակը նման է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Ճապոնիայի իրավիճակին 

2024 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր  Nihon Hidankyo  խումբը հայտարարել է, որ Գազայի հատվածում երեխաների վիճակը նման է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին ճապոնացի երեխաների վիճակին։


Խումբը, որը հիմնադրվել է 1956 թվականին Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծությունից փրկվածների կողմից, Նոբելյան մրցանակի է արժանացել միջուկային զենքից զերծ աշխարհ ստեղծելու և այդ զենքի օգտագործման վտանգները ցույց տալու ջանքերի համար:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ խմբի հիմնադիրներից Նիհոն Հիդանկյոն, ով 2024 թվականին խաղաղության Նոբելյան մրցանակի է արժանացել առանց միջուկային զենքի աշխարհ ստեղծելու ջանքերի համար, հայտարարել է, որ Գազայում երեխաների պայմանները նման են 80 տարի առաջ  Ճապոնիայի վիճակին։ 
Նշելով, որ Գազայում երեխաներին արյան մեջ են պահում, նա հավելել է․ «Ես երբեք պատկերացնի, որ մարդկության հետ նման բան կլինի»։
Գազայի հատվածում Պաղեստինի ինքնավարության տեղեկատվական գրասենյակը հայտարարել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին  ատերազմի սկզբից ի վեր նահատակվել է շուրջ 17 հազար երեխա։
2023 թվականի հոկտեմբերի 7-ից, ԱՄՆ-ի աջակցությամբ, Իսրայելն ավերիչ պատերազմ է սկսել Գազայի հատվածի դեմ, որի արդյունքում, բացի  զանգվածային ավերածություններից և  սովի տարածումից,  սպանվել ու վիրավորվել են հազարավոր պաղեստինցիներ, մեծ մասամբ կանայք և երեխաներ։   
Անտեսելով միջազգայիօն հանրության կոչերն ու ՄԱԿի ԱԽ բանաձևը, որը պահանջում էր անհապաղ հրադադար հաստատել Գազայում, ինչպես նաև Միջազգային դատարանի վճիռները, որոնք պահանջում են միջոցներ ձեռնարկել ցեղասպանական գործողությունները կանխելու և Գազայում աղետալի մարդասիրական իրավիճակը բարելավելու համար, Թել Ավիվը շարունակում է ցեղասպանության ենթարկել Գազայի բնակիչներին։
Սիոնիստական ռեժիմը խոստովանել է, որ մեկ տարի շարունակվող  պատերազմի ընթացքում  չի կարողացել հասնել իր նպատակներին, որոնք են՝ ոչնչացնել ՀԱՄԱՍ շարժումը և վերադարձնել սիոնիստ գերիներին։

Պիտակ