Արդյոք Իսրայելը կվերանա՞՝ հարձակվելով Լիբանանի վրա
(last modified Sun, 23 Jun 2024 14:32:33 GMT )
Հունիս 23, 2024 18:02 Asia/Tehran
  • Արդյոք Իսրայելը կվերանա՞՝ հարձակվելով Լիբանանի վրա

Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար՝ Սեյեդ Հասան Նասրոլլահը Հեզբոլլահի հրամանատար՝ Թալեբ Սամի Աբդուլլահի (Հաջ Աբու Թալիբ) նահատակության կապակցությամբ իր վերջին ելույթում ընդգծել է. -Լիբանանի դեմ պատերազմի սպառնալիքը մեզ չի վախեցնում և չպետք է վախեցնի, որովհետև թշնամին լավ գիտի, որ մենք պատրաստվել ենք ամենադժվար օրերին և լավ գիտի, թե ինչ է իրեն սպասվում։

Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարի ելույթից հետո, արաբական աշխարհի հայտնի վերլուծաբան Աբդուլբարի Աթվանը վերլուծել է Սեյեդ Հասան Նասրոլլահի վերջին ելույթը և ընդգծել լիբանանյան դիմադրության բարձր պատրաստակամությունը՝ արձագանքելու Սիոնիստական ​​ռեժիմի ցանկացած հիմարության։
Ըստ Pars Today-ի, Աթվանը Rai Alyoum թերթում լույս տեսած իր հոդվածում նշել է. Եթե մենք ուզում ենք իմանալ Սեյեդ Հասան Նասրոլլահի ելույթի կարևորությունը, ապա պետք է մատնանշենք այս ելույթի նկատմամբ երեք հիմնական արձագանք․

Նախ՝ Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդսի արձագանքը, ով Նասրոլլահի ելույթի ավարտից անմիջապես հետո հերքեց իր երկրի մասնակցությունը Լիբանանի դեմ թշնամական գործողություններին։

Երկրորդ, սիոնիստական ​​լրատվամիջոցների, վերլուծաբանների, ինչպես նաև իսրայելական ռեժիմի բանակի գեներալների համաձայնությունը, որ այս ռեժիմը բախվում է անվտանգության, ռազմական, տնտեսական և հոգեբանական ավելի վատ իրավիճակի,  և որ Հեզբոլլահի անօդաչու սարքերն ավելի վտանգավոր են, քան հրթիռները.
Հատկապես «Հոդ հոդ» անօդաչու թռչող սարքի հաջող առաքելությունից հետո, որը շրջանցել է իսրայելական ռեժիմի բոլոր ռադարները և օդային ու ցամաքային պաշտպանության գծերը, իսկ օկուպացված Պաղեստինի հյուսիսում որոշ օբյեկտներ լուսանկարելուց և մեծ տեղեկություններ ձեռք բերելուց հետո, վերադարձավ հարավային Լիբանանում գտնվող իր բազա։

Երրորդ՝ ամերիկացի հայտնի լրագրող Թոմաս Ֆրիդմանի հոդվածը New York Times թերթում, որտեղ նա խոստովանել է.
«Իսրայելը, որը մենք գիտեինք, անկում է ապրում և ներկայումս բախվում է պատերազմի գրեթե երեք ճակատներով՝ Գազա, Լիբանան, Արևմտյան ափ և Իրան կոչվող մեծ տերության, որը ձգտում է ոչնչացնել Իսրայելը՝ օգտագործելով իր ռազմական զենքը տարածաշրջանում»։

Այս հոդվածում նա զգուշացրել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կաբինետը Ամերիկային ​​պատերազմի մեջ կբերի Արևմտյան Ասիայում, որից կշահեն Չինաստանը և Ռուսաստանը։

Նշելով, որ սա առաջին անգամն է, որ Նասրոլլահը սպառնացել է Կիպրոսին ուղղակի հարձակմամբ և հարվածելով նրա օդանավակայաններին ու ենթակառուցվածքներին, Աբդոլբարի Աթվանն իր հոդվածում նշել է.
-Կիպրոսին սպառնալու պատճառը դիմադրության դիտորդների կողմից ձեռք բերված հստակ տեղեկություններն են, որոնք վկայում են այն մասին, որ անցած ապրիլին զորավարժություններ են անցկացվել Կիպրոսի լեռնային շրջաններում, որն ունի հարավային Լիբանանի նման աշխարհագրական իրավիճակ։
Նաև տեղեկություններ են ստացել, որոնք վկայում են Կիպրոսի հետ գաղտնի համաձայնության մասին՝ իր օդանավակայանները բացելու իսրայելական կործանիչների և մարդատար ինքնաթիռների համար, եթե իսրայելական ռեժիմի օդանավակայանները ոչնչացվեն Հեզբոլլահի հրթիռային հարձակումների հետևանքով:

Այս արաբ վերլուծաբանի կարծիքով.
-Իսրայելցի գեներալները վերահսկում էին Հեզբոլլահի հրթիռային կարողությունը վերջին տասը տարիների ընթացքում, սակայն Հեզբոլլահի «Հոդ հոդը» և նրա արտասովոր ներթափանցումը օկուպացված Պաղեստինի հյուսիսային շրջաններ, ստիպեցին նրանց գիտակցել Հըզբոլլահի անօդաչու թռչող սարքի և նրա նոր սերնդի սարսափելի ճշմարտությունը, որն ունի աննախադեպ արագություն, շարժվում է շատ ցածր բարձրությունների վրա, որոնք չեն նկատվում ռադարների կողմից և հագեցած է բարձր պայթուցիկ հզորությամբ մարտագլխիկով և հիանալի դիտորդական և պատկերային տեսախցիկներով:

Նշելով, որ Լիբանանի հարավային շրջաններում դիմադրության դիրքերն ավելի ամուր են բարոյական և սպառազինական առումով, Աթվանը գրել է.
-Այս պնդման ապացույցը Լիբանանում Ամերիկայի բանագնաց Ամոս Հոքսթայնի դատարկաձեռն հեռանալն է Բեյրութից և լիբանանցիների միասնական դիրքորոշումն ընդդեմ ամերիկյան թելադրանքների։

Անդրադառնալով Հեզբոլլահի դեմ Սիոնիստական ​​ռեժիմի պատերազմի նախարար Յոաֆ Գալանտի սպառնալիքին, այս վերլուծաբանը գրել է.- Մենք շատ ենք լսել նման սպառնալիքներ, և եթե Գալանտը դրանք իրագործելու ուժ ունի, ապա թող իրագործի կամ լռի: Մենք վստահ ենք, որ Թել Ավիվը կվերանա քարտեզից մինչև Բեյրութի արվարձանների վրա առաջին հրթիռի արձակումը։