Պաղեստինցի մարզիկների դիտավորյալ սպանությունը Իսրայելի կողմից․ Սիոնիստների վախը Փարիզի Օլիմպիական խաղերից
https://parstoday.ir/hy/news/west_asia-i220542-Պաղեստինցի_մարզիկների_դիտավորյալ_սպանությունը_Իսրայելի_կողմից_Սիոնիստների_վախը_Փարիզի_Օլիմպիական_խաղերից
Pars Today - Պաղեստինի մարզական ղեկավարները հայտնում են սիոնիստների կողմից պաղեստինցի մարզիկների զանգվածային սպանության մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 16, 2024 07:01 Asia/Tehran
  • Պաղեստինցի մարզիկների դիտավորյալ սպանությունը Իսրայելի կողմից․ Սիոնիստների վախը Փարիզի Օլիմպիական խաղերից

Pars Today - Պաղեստինի մարզական ղեկավարները հայտնում են սիոնիստների կողմից պաղեստինցի մարզիկների զանգվածային սպանության մասին:

Մինչ ամբողջ աշխարհի մարզիկներն ու սպորտի սիրահարները անհամբեր սպասում են հուլիսի 26-ին Փարիզում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերի մեկնարկին, Սիոնիստական ​​ռեժիմը Գազայում կոտորում է պաղեստինցի մարզիկներին։ Ըստ Pars Today-ի՝ Պաղեստինի ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար Ջեբրաիլ Ալ-Ռեջեբը հայտարարել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի պատերազմի սկզբից ի վեր սպանվել և վիրավորվել են 400 պաղեստինցի մարզիկներ, մարզիչներ և մարզական պաշտոնյաներ։

Պաղեստինցի մարաթոնյան վազորդ Մաջիդ Աբու Մերահիլը, ով մասնակցում էր Ատլանտայի Օլիմպիական խաղերին, մահացել է հունիսին: Նա տառապում էր երիկամների անբավարարությունից և մահացավ Գազայի հիվանդանոցների ավերման և բժշկական ծառայությունների բացակայության պատճառով։

Պաղեստինի ֆուտբոլի ֆեդերացիան նաև հայտարարել է, որ պաղեստինցի ֆուտբոլիստ Ահմեդ Աբուլաթտան և նրա ընտանիքը նահատակվել են հունիսին իրենց տան վրա Իսրայելի ավիահարվածի հետևանքով։ Այս հարձակման ժամանակ զոհվեցին Աբուլաթտան, ով հանդես էր գալիս Գազայի «Ալ-Ահլի» թիմում, նրա կինը, որը բժիշկ-մասնագետ էր, և նրանց 2 զավակները։

Պաղեստինցի միջազգային մրցավար Հանի Մեսմեն մահացավ հունիսին՝ Իսրայելի օդային հարձակման հետևանքով ծանր վիրավորվելուց մեկ ամիս անց։

Պաղեստինի մարզական հասարակության դեմ սիոնիստների դաժանությունը տեղի է ունենում այն դեպքում, երբ Միջազգային օլիմպիական կոմիտեն և սպորտի համաշխարհային ֆեդերացիաները որևէ քայլ չեն ձեռնարկում ի աջակցություն այս մարզիկների:
Նախկինում ռուս մարզիկներին արգելվել էր Օլիմպիական խաղերին մասնակցել Ռուսաստանի դրոշի ներքո՝ ուկրաինական պատերազմի պատճառով և ստիպված էին Օլիմպիական խաղերին մասնակցել Օլիմպիական կոմիտեի դրոշի ներքո։

2023 թվականի հոկտեմբերի 7-ից արևմտյան երկրների լիակատար աջակցությամբ Սիոնիստական ​​ռեժիմը Գազայի հատվածում և Հորդանան գետի արևմտյան ափին նոր զանգվածային ջարդ է սկսել Պաղեստինի անպաշտպան և ճնշված ժողովրդի դեմ:
Ի պատասխան, Գազայի պաղեստինյան դիմադրությունը և Լիբանանի, Իրաքի, Եմենի և Սիրիայի այլ դիմադրության խմբերը հայտարարել են, որ այդ հանցագործությունների համար հատուցում են պարտադրելու օկուպացիոն ռեժիմին։

Վերջին տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածում Սիոնիստական ​​ռեժիմի հարձակումների նոր փուլի մեկնարկից ի վեր ավելի քան 38 հազար պաղեստինցի է նահատակվել, և ավելի քան 88 հազարը վիրավորվել։

Իսրայելի ռեժիմի հիմքը դրվել է 1917 թվականին՝ բրիտանական գաղութատիրության նախագծով և տարբեր երկրներից պաղեստինյան երկիր հրեաների ներգաղթի միջոցով, իսկ դրա գոյության մասին հայտարարվել է 1948 թվականին։ Այդ ժամանակվանից ի վեր տարբեր զանգվածային սպանությունների ծրագրեր են իրականացվել Պաղեստինի ժողովրդին ցեղասպանության ենթարկելու և նրա ողջ երկիրը տիրանալու նպատակով:

Մի շարք երկրներ՝ Իրանի Իսլամական Հանրապետության գլխավորությամբ, Իսրայելի գաղութատիրական ռեժիմի լուծարման և հրեաների իրենց հիմնական երկրներ վերադարձի լուրջ կողմնակիցներ են։