Գազայի հատվածում UNRWA-ին կից դպրոցների 70%-ը ոչնչացվել է
(last modified Wed, 17 Jul 2024 07:57:15 GMT )
Հուլիս 17, 2024 11:27 Asia/Tehran
  • Գազայի հատվածում UNRWA-ին կից դպրոցների 70%-ը ոչնչացվել է

Պաղեստինյան փախստականների օգնության և զբաղվածության գործակալությունը (UNRWA) հայտարարել է, որ Գազայի հատվածում գործակալության դպրոցների մոտ 70%-ը, որոնք օգտագործվում էին որպես ապաստարաններ, ոչնչացվել են։

UNRWA-ն Գազայի հատվածում հումանիտար օգնության ամենամեծ կազմակերպություններից մեկն է։ Գազայի պատերազմի ժամանակ գործակալության աշխատանքներին ներգրավված է 13 հազար աշախատակից։

Բացի սննդի բաշխումից, UNRWA-ն Գազայի հատվածում ապահովում է կրթություն և  բժշկական ծառայություններ։ Այս ոլորտնեում ներգրավված է գործակալության երեք հազար աշխատակից։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ UNRWA-ն հայտարարել է, որ  գործակալությանը պատկանող դպրոցների ավելի քան 95%-ն օգտագործվել է որպես ապաստարան՝ պաղեստինցի փախստականների համար։

UNRWA-ի տվյալներով՝ 2023թ  հոկտեմբերի 7-ին Գազայում բռնկված պատերազմի սկզբից ի վեր  դպրոցների և հարակից կենտրոնների ռմբակոծությունների հետևանքով նահատակվել է 539 պաղեստինցի փախստական։

Գազայի հատվածում UNRWA-ի տեղեկատվական գրասենյակի տնօրեն Ինաս Համդանը հայտարարել է, որ պատերազմի սկզբից ի վեր այս գոտում ոչնչացվել է  գործակալության 190 օբյեկտ։

ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է, որ Գազայի հատվածում անվտանգ վայր չկա, և պետք է ավելի շատ ջանքեր գործադրել խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար։

2023 թվականի հոկտեմբերի 7-ից, արևմտյան կառավարությունների լիակատար աջակցությամբ, Իսրայելի ռեժիմը Գազայի հատվածում և Հորդանան գետի արևմտյան ափին ցեղասպանության է ենթարկում Պաղեստինի անպաշտպան և ճնշված ժողովրդին: Իսկ միջազգային հանրության և իրավապաշտպան կառույցների լռության հետևանքով, ռեժիմի ռազմական մեքենան շարունակում է սպանել պաղեստինցի կանանց և երեխաներին։

Պաղեստինի առողջապահության նախարարության վերջին տվյալներով հոկտեմբերի 7-ից սիոնիստների հարձակումների հետևանքով նահատակվել է 38 հազար 713 պաղեստինցի, վիրավորվել՝ 89 հազար 166-ը։