Սիրիայի արևելքում գտնվող ամերիկյան ռազմակայանը հրթիռակոծվել է
Սիրիայի Դեյր Զորի Կոնիկո գազային հանքավայրում տեղակայված ամերիկյան ռազմաբազան ենթարկվել է Դիմադրության ուժերի հրթիռային հարձակմանը։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ հրթիռային հարձակումանը զուգահեռ, ռազմաբազայում տեղակայված ամերիկյան կործանիչները թիրախավորել են Դեյր Զոր քաղաքի մերձակա Մարաթ, Խաշամ, Ալ-Հուսեյնիե գյուղերը։
Միևնույն ժամանակ, Պենտագոնը հաստատել է հինգշաբթի երեկոյան Իրաքի արևմուտքում գտնվող ամերիկյան Այն ալ-Ասադ ավիաբազայի վրա իրականացված հրթիռային հարձակումը։
Այս պահին որևէ խմբավորում չի ստանձնել Այն ալ-Ասադ ռազմաբազայի վրա հարձակման պատասխանատվությունը, սակայն Դիմադրության առանցքի բազմաթիվ խմբեր, Եմենի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակումից հետո հայտարարել էին, որ կանգնած են եմենցիների կողքին և վրեժխնդիր են լինելու ռեժիմից ու նրս արևմտյան դաշնակիցներից, հատկապես՝ ԱՄՆ-ից։