Ծաղրիր ու ստիր, Իսրայելական վիրտուալ տրոլ Էդի Քոհենի վերջին թվիթները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i221374-Ծաղրիր_ու_ստիր_Իսրայելական_վիրտուալ_տրոլ_Էդի_Քոհենի_վերջին_թվիթները
Էդի Քոհենը, ով ներկայանում է որպես իսրայելցի սպա ու լրագրող, Թեհրանում Իսմայիլ Հանիյեի նահատակությունից հետո շատ ակտիվ է X սոցիալական ցանցում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 07, 2024 07:56 Asia/Tehran
  • Ծաղրիր ու ստիր, Իսրայելական վիրտուալ տրոլ Էդի Քոհենի  վերջին թվիթները

Էդի Քոհենը, ով ներկայանում է որպես իսրայելցի սպա ու լրագրող, Թեհրանում Իսմայիլ Հանիյեի նահատակությունից հետո շատ ակտիվ է X սոցիալական ցանցում։

ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելու հարցում ձախողման և Իրանի «Ճշմարիտ խոստում» գործողությանը պատասխանելու քաջության բացակայության պատճառով, Սիոնիստական ռեժիմի վրա մեծ ճնշում է գործադրվում և ռեժիմի պատասխանատուները փորձում են սոցիալական ցանցերում կեղծ օգտատերերի արած գրառումների միջոցով վերականագնել կորցրած հեղինակությունը։

Այդ օգտատրերից մեկն Էդի Քոհեն է, ով ներկայանում է որպես իսրայելցի սպա և լրագրող և կարծես թե նպատակ ունի Թեհրանում Իսմայիլ Հանիեի նահատակությունից հետո Իսրայելի համար ձեռքբերումներ ապահովել:

Pars Today-ի այս հոդվածում կանդրադառնանք Քոհենի թվիթներից մի քանիսին։

Ուժ ցույց տալու փորձ 

Թվիթներից մեկում, անտեսելով Իսրայելի ներքին ճգնաժամերը, այդ թվում՝ հակադարձ ներգաղթը, օդանավակայանների փակումը, հակակառավարական ցույցերի անցկացումը, կաբինետի անդամների միջև տարաձայնությունները, Քոհենն Իսրայելը, որն ինչպես ասում է Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրալլահը՝ ավելի թույլ է, քան սարդի տունը, համեմատել է ապահով տան հետ։ 
Քոհենը գրել է. «Ով մտնի Նեթանյահուի տուն, ապահով է, ով մտնի Այաթոլլահ Խամենեիի տուն, կհայտնվի խնդիրների մեջ»։ 

Քոհենը փորձում է իր գրառումներով ներկայացնել Սիոնիստական ռեժիմի հզորությունը 

Քոհենը սիոնիստներին հույս է տալիս 

Սիոնիստներին ավելի լավ օրերի հույս տալով, Քոհենն իր թվիթներից մեկում հրապարակելով Դիմադրության առանցքի նահատակ հրամանատարների լուսանկարները, գրել է․ «Բարի լույս։ Ինչ գեղեցիկ առավոտ է առանց նրանց»։

Քոհենը սիոնիստներին հույս է տալիս 

Մեկ այլ թվիթում, անտեսելով Սիոնիստական ռեժիմի ոճրագործությանը պատասխանելու Դիմադրության առանցքի արդյունավետ հոգեբանական պատերազմը և ռազմավարական համբերությունը, Քոհենը  գրել է. «Անցել է 15 ժամ։ Ոչինչ չի եղել։ Կեղծ ու փուչ կարգախոսներ։ Նրանք հոգնեցին։ Դա հիմարություն է: Դուք վախկոտ եք»։

Քոհենը սիոնիստներին հույս է տալիս 

 

Հարկ է նշել, որ Դիմադրության առանցքն այս պահին լայնածավալ հոգեբանական պատերազմ է վարում Սիոնիստական ռեժիմի դեմ՝ ստիպելով սիոնիստներին խուճապի մատնվել և գնալ ապաստարաններ։
Քոհենը չի նշում նաև, որ իսրայելցի զինվորները հայտնվել են Գազայի ճահճում, և որ գրավյալ տարածքները գտնվում են  Գազայի, Լիբանանի, Եմենի և Իրաքի Դիմադրության ուժերի հրթիռների թիրախում։ Բացի այդ, Դիմադրության ուժերի գործողությունների ընթացքում մինչ այժմ հարյուրավոր սիոնիստ զինվորներ են զոհվել։

 

Քոհենը փորձում է տարաձայնություն սերմանել արաբների ու այլ մուսուլման ժողովուրդների միջև

Իր թվիթներում Քոհենը փոձել է կիրառել նաև գաղութատիրության հայտնի մարտավարությունը՝ տարաձայնություն սերմանել իսլամի հետևորդ տարբեր ազգերի միջև։ 

Նա գրել է․ «Սուննիները գիտեն, որ իրենց համար սպառնալիք է ոչ թե Իսրայելն այլն Իրանը»։

Քոհենը փորձում է պառակտում սերմանել մուսուլմանների միջև 

 Մեկ այլ թվիում նա գրել է․ «Սաուդցիներն ուրախություն են հայտնել Իսմայիլ Հանիեի մահվան կապակցությամբ»։

Քոհենը փորձում է պառակտում սերմանել մուսուլմանների միջև 

Իհարկե, մուսուլման օգտատերերը ծաղրել են այս հին մարտավարությունը և  Քոհենին:

Մի սուննի գիտնական խոսել է շիա առաջնորդության գեղեցկության մասին, ինչպիսին է Այաթոլլահ Խամենեիի առաջնորդությունը, որն աղոթում էր ՀԱՄԱՍ-ի սուննի ղեկավարի համար:

 Մեկ այլ սուննի հոգևորական՝  Ալ-Շեյխ Մուսա Ալ-Խալաֆը, X սոցիալական ցանցում նշելով, որ այսօր աշխարհում շիաների և սուննիների հարաբերությունները փոխկապակցված են, գրել է, որ  մեկուկես միլիարդ սուննի մուսուլմաններ աջակցում են ՀԱՄԱՍ-ի ղեկավարի արյան համար վրեժխնդրությանը։


Ստորացման տեխնիկայի կիրառում 

Էդի Քոհենն անդրադարձել է նաև Օլիմպիական խաղերին, որոնց նպատակն է ապահովել մշակույթների համակեցություն ու պայքարել ռասիզմի դեմ։ 
Նա գրել է․ «22 արաբական երկրներ. 2 թե 3 մեդալ, կոնկրետ չգիտեմ։ Իսրայելի մեծ պետություն՝ 6 մեդալ»։
Քոհենի վիրավորանքն ուղղված է ավելի քան 1,5 միլիարդ բնակչություն ունեցող Հնդկաստանի և այլ մուսուլման ժողովուրդների դեմ։ 

Ստորացման տեխնիկայի կիրառում 

 

Քոհենը կիրառում  է նվաստացման տեխնիկան

Նա փորձում է ԱՄՆ-ում Իսրայելի համար վստահություն ձեռք բերել, չնայած Սիոնիստական ռեժիմին անվանում են «վարժեցված շուն»։

1970 թվականի հունիսի 26-ին Հաջի ուխտագնացության կոնգրեսին ուղղված ուղերձում, ԻԻՀ առաջնորդը Սիոնիստական ռեժիմին անվանեց «ամբարտավան վարժեցված շուն»։ Այս արտահայտությունն արագ տարածվեց ամբողջ աշխարհում։ 

Ֆանտաստիկայի ժանրի գրառում անելով և փորձելով ստվերել վերոնշյալ արտահայտության ազդեցությունը,  Քոհենն ամերիկյան դեմոկրատական և հանրապետական կուսակցություններին բնութագրել է որպես Նեթանյահուի կոշիկներն ամեն օր լիզողներ։

Նա իր թվիթում գրել է․ «Նեթանյահուի ելույթից հետո ամերիկացիների հետ հարաբերություններում արմատական փոփոխություն է տեղի ունեցել։ Դեմոկրատական և հանրապետական կուսակցությունները 24 ժամ լիզում են Նեթանյահուի կոշիկները»։

 

Իսկ ո՞վ է Էդի Քոհենը 

Որոշ տվյալներով նա Իսրայելի ռեժիմում որևէ պաշտոն չունի, և սահմանափակվում է միայն թվիթներ գրելով։ Նա ընդամենը վիրտուալ ակտիվիստ է, որի իրանցի հայրը իսրայելցի լրտես է եղել ու սպանվել։ Նրա եղբայրը նույնպես լրտես էր, ով բացահայտվել էր Սիրիայում ու մահապատժի ենթարկվել։ Քոհենը ոխ ունի Իրանի դեմ, ու նրա հակաիրանական թվիթները մշտական բնույթ են կրում։ 

Քոհենը բազմաթիվ ստեր է հրապարակել, որոնք հերքվել են։ 

Աջ կողմում՝ Էդի Քոհեն, ձախ կողմում՝ Բենիամին Նեթանյահու


Նա փորձում է ծաղրական գրառումներով ու ապատեղեկատվության տարածմամբ Իսրայելի համար ձեռքբերումներ գրանցել։