Որոշվել է Իսմայիլ Հանիեի իրավահաջորդը. Ո՞վ է Յահյա ալ-Սանվարը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i221380-Որոշվել_է_Իսմայիլ_Հանիեի_իրավահաջորդը._Ո_վ_է_Յահյա_ալ_Սանվարը
ՀԱՄԱՍ-ը Յահյա ալ-Սանվարին նշանակել է նահատակ Իսմայիլ Հանիեի  իրավահաջորդ, շարժման քաղբյուրոյի ղեկավար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 07, 2024 11:47 Asia/Tehran

ՀԱՄԱՍ-ը Յահյա ալ-Սանվարին նշանակել է նահատակ Իսմայիլ Հանիեի  իրավահաջորդ, շարժման քաղբյուրոյի ղեկավար։

Յահյա ալ-Սանվարը ՀԱՄԱՍ-ի ամենաուժեղ և ամենակարևոր դեմքն է Գազայում:

Մինչ այժմ Սանվարը ՀԱՄԱՍ-ի առաջնորդն էր Գազայի ներսում։ Նա հանրային միջոցառումներում չի հայտնվել արդեն 10 ամիս, այսինքն՝ այն ժամանակվանից, երբ իսրայելական բանակը հարձակվեց Գազայի վրա։ Այժմ պարզ չէ, թե կոնկրետ որտեղ է նա Գազայում։ Իսրայելական բանակը մինչ այժմ չի կարողացել գտնել կամ վերացնել Սանվարին:

Սանվարը 61 տարեկան է և Գազայում ՀԱՄԱՍ-ի կառավարության ղեկավարն է։ Նա հայտնի է որպես ՀԱՄԱՍ-ի անվտանգության կազմակերպության (Մաջդ) հիմնադիր։ Նա արաբերեն լեզվի կրթություն ունի Գազայի Իսլամական համալսարանից:

1989 թվականին իսրայելական դատարանը Սանվարին դատապարտել է 4 անգամ ցմահ բանտարկության գումարած 25 տարվա ազատազրկման, սակայն 2011 թվականին 22 տարվա ազատազրկումից հետո Իսրայելի հետ բանտարկյալների փոխանակման արդյունքում նա վերջապես ազատ է արձակվել։ Եբրայերեն նա սովորել է բանտում։

Իսրայելցիները Յահյա ալ-Սանվարին համարում են դեսանտային բազմաթիվ գործողությունների, հատկապես  Իսրայելի ​​ռեժիմի ռազմական օբյեկտները 5 տարի շարունակ թիրախավորած, «Թունելի ռումբ» կոչվող օպերացիայի գլխավոր հեղինակը։