Իսրայել․ «ձայնը խեղտող» ռեժիմ
Կարծիքների և խոսքի ազատության հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեեկուցողը դատապարտել է Իսրայելի ռեժիմի կողմից Գազայի հատվածում «Ալ Ջազիրա»-ի երկու լրագրողների դեմ դիտավորյալ հարձակումը:
Իրանական Ուսանողական լրատվական գործակալության (ISNA) հաղորդման համաձայն, ՄԱԿ-ի կարծիքների և խոսքի ազատության հարցերով հատուկ զեկուցողը երեքշաբթի օրը դատապարտել է Իսրայելի ցեղասպան ռեժիմի կանխամտածված հարձակումը Al-Jazeera-ի լրագրող Իսմայիլ Ալ-Ղուլի և օպերատոր Ռամի Ալ-Ռիֆիի վրա, ինչը հանգեցրեց նրանց նահատակությանը, և այս գործողությունը համարել է հարձակում լրատվամիջոցների ազատության վրա և միջազգային օրենքների խախտում։
ՄԱԿ-ի կարծիքների և խոսքի ազատության հարցերով հատուկ զեկուցողը հավելել է, որ Իսմայիլ ալ-Ղուլը թիրախավորվել է Գազայում այն դեպքում, երբ նա կրում էր լրագրողական ժիլետ:
«Ալ-Ջազիրա» հեռուստաալիքի թղթակիցն ու օպերատորը զոհվել են չորեքշաբթի օրը Իսրայելի ռեժիմի ավիահարվածի հետևանքով Գազա քաղաքի արևմուտքում գտնվող Ալշաթիի ճամբարում «ՀԱՄԱՍ»-ի քաղբյուրոյի ղեկավար նահատակ Իսմայիլ Հանիեի տան մոտակայքում:
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայում զոհվել է 165 լրագրող։