Շուտով տեղի կունենա Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերումը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i221536-Շուտով_տեղի_կունենա_Իրաքից_ամերիկյան_զորքերի_դուրսբերումը
Իրազեկ աղբյուրները Tasnim լրատվական գործակալությանը հայտնել են, որ Իրաքի արտգործնախարարը հաջորդ ամիս կայցելի Վաշինգտոն։ Այս ուղևորության ընթացքում Իրաքի և ԱՄՆ-ի արտգործնախարարները մամուլի ասուլիսում կկարդան Իրաքում միջազգային կոալիցիոն ուժերի առաքելության ավարտի մասին հայտարարությունը։
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Օգոստոս 11, 2024 14:34 Asia/Tehran
  • Շուտով տեղի կունենա Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերումը

Իրազեկ աղբյուրները Tasnim լրատվական գործակալությանը հայտնել են, որ Իրաքի արտգործնախարարը հաջորդ ամիս կայցելի Վաշինգտոն։ Այս ուղևորության ընթացքում Իրաքի և ԱՄՆ-ի արտգործնախարարները մամուլի ասուլիսում կկարդան Իրաքում միջազգային կոալիցիոն ուժերի առաքելության ավարտի մասին հայտարարությունը։

Հաղորդման համաձայն՝ այսպես կոչված միջազգային կոալիցիոն ուժերի դուրսբերումը Իրաքի ողջ տարածքից, բացի Քրդստանից, կսկսվի 2025 թվականի սեպտեմբերին։ Միջազգային կոալիցիայի ուժերը նույնպես Քրդստանի շրջանից կհեռանան 2026 թվականի սեպտեմբերին։

Իրաքում ԱՄՆ-ի ոճրագործությունից և դիմադրության նահատակներ՝ գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի և գեներալ Աբու Մեհդի Ալ-Մոհանդիսի սպանությունից 72 ժամ չանցած, Իրաքի խորհրդարանը կողմ է քվեարկել օտարերկրյա զորքերի դուրսբերման ծրագրին, ինչը նշանակում է ամերիկյան ուժերի վտարում Իրաքից, սակայն որոշ պատճառներով այդ նպատակը դեռ ամբողջությամբ չի իրականացվել։