Սիոնիստների շրջանում Դիմադրության առանցքի հավանական պատասխանից սարսափն աճում է
ՀԱՄԱՍ-ի քաղաքական գրասենյակի ղեկավար Իսմայիլ Հանիեյի սպանությունից հետո, վախենալով Դիմադրության պատասխանից, Սիոնիստական ռեժիմը երկարաձգել է օդուժի պատրաստվածության վիճակը։
Իսմայիլ Հանիեն ու նրա թիկնապահը նահատակվեցին հուլիսի 31-ին Թեհրանում իրականացված ահաբեկչության հետևանքով։
Սիոնիստական ռեժիմը շարունակում է սարսափի մեջ մնալ՝ Իսմայիլ Հանիեյի, ինչպես նաև Լիբանանի բարձրաստիճան հրամանատարներից Ֆուադ Շեքարի սպանության համար Դիմադրության առանցքի և Լիբանանի Իսլամական Դիմադրության պատասխանից։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ ռեժիմի Walla կայքը գրել է, որ հաշվի առնելով Իրանի հավանական պատասխանը, ռազմական հետախուզության և օդուժի պատրաստվածության վիճակը բարձրացվել է։
Իսկ Սիոնիստական ռեժիմի ռադիոն հաղորդումներից մեկում հայտարարել է, որ փողոցներում տիրող լռությունն ու մարդկանց դեմքերին առկա մտահոգությունը նման են Կորոնավիրուսի համավարակի օրերի իրավիճակին։ Սակայն մտահոգությունը միայն բնակիչներին չի վերաբերվում։ Սիոնիստական ռեժիմի իշխանությունները նույնպես մտահոգ են։
Ռեժիմի պատերազմի նախարար Յոավ Գալանտն ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ հեռախոսազրույցում անդրադառնալով Իրանի պատասխանին, ասել է. «Իրանը պատրաստվում է Իսրայելի վրա հարձակման։ Իսրայելի հետախուզական կազմակերպության տվյալներով՝ Հանիեյի սպանության համար Իրանի պատասխան հարձակումը կիրականացվի մոտ օրերս»։
Քանի որ Սիոնիստական ռեժիմը միայնակ չի կարող դիմակայել Թեհրանի հնարավոր հարձակմանը, ռեժիմի իշխանությունները պաշտպանվելու համար ունեն ԱՄՆ-ի աջակցության կարիքը, ինչպես ապրիլի 14-ին Իրանի հարձակման ժամանակ։