Իրաքի զինված ուժերը ազատագրել են Ֆալուջայի կենտրոնական շրջանները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i22168-Իրաքի_զինված_ուժերը_ազատագրել_են_Ֆալուջայի_կենտրոնական_շրջանները
Իրաքի անվտանգության ուժերը վերահսկողություն են հաստատել Ֆալուջա քաղաքի կենտրոնական շրջանների նկատմամբ, «Իսալամական պետությունից» ազատագրել կառավարական համալիրը և բարձրացրել Իրաքի դրոշը: Հայտնում է arabic.rt.com-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 17, 2016 11:13 Asia/Tehran
  • Իրաքի զինված ուժերը ազատագրել են Ֆալուջայի կենտրոնական շրջանները

Իրաքի անվտանգության ուժերը վերահսկողություն են հաստատել Ֆալուջա քաղաքի կենտրոնական շրջանների նկատմամբ, «Իսալամական պետությունից» ազատագրել կառավարական համալիրը և բարձրացրել Իրաքի դրոշը: Հայտնում է arabic.rt.com-ը:

Իրաքի զինված ուժերը մտել են Ֆալուջայի հարավարևելյան Ալ-Արսան տարածաշրջան և ոչնչացրել «Իսլամական պետության» հենակետերը: Միջազգային կոալիցիայի հարվածների հետևանքով զոհվել են 30 զինյալներ, ոչնչացվել է ԻՊ 4 շտաբ, ինչպես նաև Մոսուլի հարավային ալ-Հաջ գյուղում գտնվող զինապահեստը: Հիշեցնենք, որ մայիսի 23-ին Իրաքի կառավարական ուժերը դաշնակիցների աջակցությամբ լայնածավալ գործողություններ են սկսել` ազատագրելու Ֆալուջան, որը ԻՊ-ի վերահսկողության տակ է եղել 2014թ.-ից: Թեև բնակչության մեծ մասը լքել է քաղաքը, այնտեղ դեռևս շարունակում է մնալ շուրջ 50,000 բնակիչ: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հենակետերից մեկը համարվող Ֆալուջան ռմբակոծվում է երեք տարբեր ուղղություններով, ինչը գրեթե անհնար է դարձնում քաղաքից դուրս գալը:

http://ankakh.com/

18/6/2016