Գազայում նահատակների թիվը գերազանցել է 40 հազարը
(last modified Thu, 15 Aug 2024 13:37:42 GMT )
Օգոստոս 15, 2024 17:07 Asia/Tehran
  • Գազայում նահատակների թիվը գերազանցել է 40 հազարը

Գազայի հատվածում Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից Գազայի հատվածի վրա Իսրայելի ցեղասպան ռեժիմի դաժան հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է ավելի քան 40 հազարի։

«Ալ Ջազիրա» հեռուստաալիքի հաղորդման համաձայն, Գազայի հատվածում Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Գազայի պատերազմի սկզբից ի վեր պաղեստինցի նահատակների թիվը հասել է 40500-ի, իսկ վիրավորներինը՝ 92401-ի, որից 33%-ը երեխաներ և 18%-ը կանայք են եղել։

Ալ-Աքսայի ճակատամարտի ժամանակ Իսրայելն ամբողջությամբ  ավերել է ավելի քան 110 դպրոց և կրթական կենտրոն և մասամբ ոչնչացրել 320 դպրոց՝ պաղեստինցի երեխաներին անգամ կրթության իրավունքից զրկելու համար։

Սիոնիստ զինվորները վերջերս Գազայի հատվածի  Բեյթ Հանուն քաղաքում UNRWA-ի հսկողության տակ գտնվող դպրոցում պայթուցիկ նյութեր տեղադրելով ոչնչացրել են դպրոցը և տեսագրել են այդ հանցագործությունը։ 

2023 թվականի հոկտեմբերի 7-ից Իսրայելի կեղծ և մանկասպան ռեժիմը ԱՄՆ-ի և արևմտյան որոշ երկրների լիակատար աջակցությամբ Գազայի հատվածում և Հորդանան գետի  արևմտյան ափին զանգվածային ջարդ է սկսել Պաղեստինի անպաշտպան և ճնշված ժողովրդի դեմ։ Օկուպանտ ռեժիմի հանցագործությունների նկատմամբ Միջազգային հանրության և իրավապաշտպան կառույցների լռությունը խրախուսել է  Իսրայելին շարունակել սպանել անպաշտպան պաղեստինցի կանանց և երեխաներին: