ՄԱԿ-ն արձագանքել է պաղեստինցիների վրա սիոնիստ ավանաբնակների հարձակմանը
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակի խոսնակը դատապարտել է իսրայելցի ավանաբնակների հարձակումը Հորդանան գետի արեւմտյան ափի Քալքիլիա քաղաքի մոտ գտնվող Ջիթ գյուղում բնակվող պաղեստինցիների վրա։
Iran Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Ռավինա Շամդասանին» «սարսափելի» է որակել հարյուրից ավելի իսրայելցի ավանաբնակների հարձակումը Քալքիլիա քաղաքի մոտ գտնվող Ջիթ գյուղի վրա և պաղեստինցիների տների ու մեքենաների այրումը։
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակի խոսնակն ընդգծել է. «Հատկանշանական է,, որ այս հարձակումը անհատական չի եղել և հանդիսանում է Հորդանան գետի Արևմտյան ափին ավաններ կառուցելու Իսրայելի քաղաքականության ուղղակի հետևանքը»։
Շամդասանին հավելել է. «Ընդհանուր առմամբ, նման հարձակումների համար մենք տեսնում ենք «անպատժելիություն»:
Հինգշաբթի գիշեր հարյուրից ավելի իսրայելցի ավանաբնակներ հարձակվել են Քալքիլիա քաղաքի մոտ գտնվող Ջիթ գյուղի վրա և հրկիզել պաղեստինցիների տներն ու մեքենաները։
Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ դիմակավորված իսրայելցի ավանաբնակների կրակոցից մեկ պաղեստինցի է նահատակվել, ևս մեկը վիրավորվել է։
Լրատվական աղբյուրները նաև անցյալ ուրբաթ հայտնել էին, որ իսրայելցի ավանաբնակները հարձակվել են սխալմամբ իրենց ավաններից մեկը մտած 4 պաղեստինցիների վրա, և ծեծի ենթարկել նրանց։
Այս հաղորդման համաձայն՝ իսրայելցի ավանաբնակները հրկիզել են նրանց ավտոմեքենան և ծանր վիրավորել պաղեստինցիներից մեկին, ով տեղափոխվել է հիվանդանոց։