Իրան. Գազայի աղետի համար պատասխանատու են բոլոր կառավարությունները, ազգերը և կազմակերպությունները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i221848-Իրան._Գազայի_աղետի_համար_պատասխանատու_են_բոլոր_կառավարությունները_ազգերը_և_կազմակերպությունները
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել է․ «Գազայի աղետի համար պատասխանատու են բոլոր կառավարությունները, ազգերը և կազմակերպությունները։ Եվ եթե լուրջ քայլեր չարվեն այն կանխելու ուղղությամբ, վերջիններս հավերժ կդատապարտվեն պատմության ու մարդկության խղճի դատարարում»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 19, 2024 06:28 Asia/Tehran

ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել է․ «Գազայի աղետի համար պատասխանատու են բոլոր կառավարությունները, ազգերը և կազմակերպությունները։ Եվ եթե լուրջ քայլեր չարվեն այն կանխելու ուղղությամբ, վերջիններս հավերժ կդատապարտվեն պատմության ու մարդկության խղճի դատարարում»։

X-ի իր օգտահաշվում արած գրառման մեջ Նասեր Քանանին նշել է․ « Միջազգային պատասխանատու կազմակերպությունների և կառույցների ապշեցուցիչ անգործության և իսլամական ու արաբական երկրների կողմից արդյունավետ գործողությունների բացակայության ֆոնին, Սիոնիստական ապարտեիդի ռեժիմն, ԱՄՆ-ի և նրա արևմտյան դաշնակիցների ռազմական աջակցությամբ, մինչ այժմ սպանել է ավելի քան 40 հազար մարդու։ 

Նահատակներից մոտ 15 հազարը երեխաներ են,  մոտ 10 հազար պաղեստինցի նահատակների մարմինները թաղված են փլատակների տակ։ Մի՞թե այս վիճակագրությունը պետք է շարունակի աճել, որեպսզի աշխարհում մարդկային քնած խիղճն արթնանա և երկրների ու միջազգային կազմակերպությունների ղեկավարները կորցնեն իերնց հանգիստը։

Քաղաքակիրթ ձևավող աշխարհի և պատասխանատու միջազգային կազմակերպությունների ու կառույցների համար հավերժ ամոթ է, որ կեղծ ռեժիմը ծաղրում է միջազգային իրավունքի և կանոնակարգի բոլոր սկզբունքները և ամբողջ աշխարհի աչքի առաջ ազատորեն ցեղասպանության է ենթարկում Պաղեստինի ժողովրդին»։