Իրան. Գազայի աղետի համար պատասխանատու են բոլոր կառավարությունները, ազգերը և կազմակերպությունները
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել է․ «Գազայի աղետի համար պատասխանատու են բոլոր կառավարությունները, ազգերը և կազմակերպությունները։ Եվ եթե լուրջ քայլեր չարվեն այն կանխելու ուղղությամբ, վերջիններս հավերժ կդատապարտվեն պատմության ու մարդկության խղճի դատարարում»։
X-ի իր օգտահաշվում արած գրառման մեջ Նասեր Քանանին նշել է․ « Միջազգային պատասխանատու կազմակերպությունների և կառույցների ապշեցուցիչ անգործության և իսլամական ու արաբական երկրների կողմից արդյունավետ գործողությունների բացակայության ֆոնին, Սիոնիստական ապարտեիդի ռեժիմն, ԱՄՆ-ի և նրա արևմտյան դաշնակիցների ռազմական աջակցությամբ, մինչ այժմ սպանել է ավելի քան 40 հազար մարդու։
Նահատակներից մոտ 15 հազարը երեխաներ են, մոտ 10 հազար պաղեստինցի նահատակների մարմինները թաղված են փլատակների տակ։ Մի՞թե այս վիճակագրությունը պետք է շարունակի աճել, որեպսզի աշխարհում մարդկային քնած խիղճն արթնանա և երկրների ու միջազգային կազմակերպությունների ղեկավարները կորցնեն իերնց հանգիստը։
Քաղաքակիրթ ձևավող աշխարհի և պատասխանատու միջազգային կազմակերպությունների ու կառույցների համար հավերժ ամոթ է, որ կեղծ ռեժիմը ծաղրում է միջազգային իրավունքի և կանոնակարգի բոլոր սկզբունքները և ամբողջ աշխարհի աչքի առաջ ազատորեն ցեղասպանության է ենթարկում Պաղեստինի ժողովրդին»։