Անկումից խուսափելու համար, Նեթանյահուն ձգտում է ընդլայնել պատերազմը
Pars Today - Սիոնիստական ռեժիմի նախկին վարչապետ Իհուդ Բարաքը հարձակվել է Նեթանյահուի ծայրահեղական կաբինետի վրա՝ ՀԱՄԱՍ շարժման հետ համաձայնության չգալու պատճառով և զգուշացրել է, որ Նեթանյահուն Իսրայելը ներքաշում է տարածաշրջանային պատերազմի մեջ:
Pars Today-ը հղում կատարելով Al Jazeera հեռուստաընկերությանը հաղորդել է, Գազայում հրադադար հաստատելու և գերիների փոխանակման հարցով ՀԱՄԱՍ շարժման հետ համաձայնության գալու սիոնիստական իշխանությունների միջև տարաձայնությունը մեծապես աճել է, այնպես որ ծայրահեղ աջ կուսակցությունները կտրականապես դեմ են ցանկացած համաձայնության, իսկ մյուս կողմից Նեթանյահուի հակառակորդները ցանկանում են համաձայնության գալ գերիների փոխանակման համար։
Այդ հիմամբ, Նեթանյահուի դեմ իր վերջին դիրքորոշումներում Բարաքը քննադատել է նրա ծայրահեղական կաբինետը՝ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնության հասնելու ճանապարհին անկարողության պատճառով և ասել. «Նեթանյահուն Իսրայելը ներքաշում է տարածաշրջանային պատերազմի մեջ։ Նեթանյահուն մահապատժի է դատապարտել Գազայում մեր գերիներին»։
Բարաքն այնուհետև նշել է. «Նեթանյահուի պնդումը՝ վերահսկելու Ֆիլադելֆիայի միջանցքը Գազայի հարավային հատվածում, Իսրայելի համար քաղաքական շահ չունի»։
Սա այն դեպքում, երբ Սիոնիստական ռեժիմի վարչապետի գրասենյակը նախապես հաղորդագրություն տարածելով հայտարարել էր.-«Թել Ավիվը ցանկանում է վերահսկել Ֆիլադելֆիայի միջանցքը Գազայի և Եգիպտոսի սահմանին, քանի որ դա թույլ չի տալիս ահաբեկչական խմբավորումներին վերազինվել»:
Այս միջանցքը Եգիպտոսի և Գազայի միջև սահմանի երկու կողմերում ապառազմականացված մեծ գոտու մաս է կազմում։
Իսրայելի 13-րդ ալիքը նաև մատնանշեց Սիոնիստական ռեժիմի բանակցային խմբի և Նեթանյահուի միջև առկա խիստ տարաձայնությունները և ընդգծեց. «Բանակցող թիմը զգուշացրել է Բենիամին Նեթանյահուին, որ բանակցությունների ձախողումը շատ կդժվարացնի դրանց վերսկսումը»:
Իսրայելի 13-րդ ալիքը հավելել է.«Նեթանյահուն սիոնիստական բանակցող թիմին ասել է, որ բանակցությունների ձախողումը կամ հաջողությունը չի վերաբերում իրենց»:
Իսրայելի 13-րդ ալիքը նաև հաղորդել է. «Սիոնիստական բանակցային թիմը Նեթանյահուին ասել է, որ եթե նա պնդի Ֆիլադելֆիայի և Նեցարիմի գոտիներում Սիոնիստական ռեժիմի զինվորականների ներկայության շարունակվելը, ապա բանակցությունները կձախողվեն»:
Հեռուստաալիքը նաև հաղորդել է. «ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը մուտք է գործել օկուպացված Պաղեստին, որպեսզի Նեթանյահուին բացատրի, թե ինչ հետևանքներ կունենա բանակցությունների այս փուլի ձախողումը»:
Միևնույն ժամանակ, Պաղեստինի իսլամական դիմադրության շարժումը (ՀԱՄԱՍ) հայտարարեց. «Դեմ է Գազայում հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկած նախագծին, որովհետև այս նախագիծը լիովին համապատասխանում է Բենիամին Նեթանյահուի պայմաններին և ձեռնտու է Սիոնիստական ռեժիմին»:
Նշելով, որ այս նախագիծը չի ընդգծում պատերազմի ամբողջական դադարեցումը, ՀԱՄԱՍ-ը հավելել է. «Վերջին բանակցությունների վերաբերյալ միջնորդների հայտարարությունները լսելուց հետո մենք ևս մեկ անգամ համոզվեցինք, որ Նեթանյահուն շարունակում է խոչընդոտել համաձայնության կայացումը»։
Վերջում Պաղեստինի իսլամական դիմադրության շարժումն ընդգծել է. «Նոր նախագիծը համապատասխանում է Նեթանյահուի պայմաններին. Հատկապես նրա դեմ լինելը մշտական զինադադարի հաստատմանը և Գազայից դուրս գալուն»։
Ավելին, Իսրայելը շարունակում է բռնազավթած պահել Նեցարիմ տարածքը, Ռաֆահի անցումը և Ֆիլադելֆիայի գոտին։
Հինգշաբթի և ուրբաթ՝ օգոստոսի 15-ին և 16-ին, Կատարի մայրաքաղաք Դոհայում տեղի են ունեցել Գազայում հրադադարի հաստատման մասին բանակցություններ՝ ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի մասնակցությամբ։
ՀԱՄԱՍ-ը չմասնակցեց բանակցություններին և հայտարարեց. «Նոր բանակցությունների փոխարեն պետք է կենտրոնանալ նախկին համաձայնության վրա»։
Ըստ տարածված հաղորդագրության՝ այդ բանակցությունները շուտով կվերսկսվեն Կահիրեում։
Այս բանակցությունները տեղի են ունեցել Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի հանգուցյալ ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունից հետո։ Ահաբեկչական գործողություն, որից հետո Իրանը հայտարարեց, թե զղջում կպարտադրի Իսրայելի ռեժիմին, և փորձագետների կարծիքով՝ ԱՄՆ-ը և արաբական երկրները հույս ունեն, որ հրադադարի հաստատմամբ, Իրանը կհրաժարվի պատասխան գործողություններից։
Իսրայելի պաշտոնյաները համոզված են, որ Նեթանյահուն չի ցանկանում դադարեցնել պատերազմը՝ իր քաղաքական կյանքը փրկելու համար, և Կահիրեում Իրանի շահերի պաշտպանության գրասենյակի ղեկավարն ասում է, որ եթե Նեթանյահուն ընդունի հրադադարը հավասարակշռված պայմաններով, ապա ստիպված կլինի հրաժեշտ տալ իշխանությանը։
Բանալի բառակապակցություններ՝ Ո՞վ է Նեթանյահուն, Նեթանյահուի կառավարությունը, Իսրայելի վտանգը, Իսրայելի փլուզումը