Ռմբակոծվել է Գազայում հերթական դպրոցը տասնյակ զոհերով
Գազա քաղաքի արևմուտքում գտնվող Մուստաֆա Հաֆեզի անվան դպրոցը ռմբակոծելով՝ Իսրայելի ռեժիմը սպանեց տասնյակ պաղեստինցիների, ովքեր այս դպրոցում ապաստանած 700 փախստականներից էին։
Նախնական հաղորդագրության մեջ պաղեստինյան լրատվամիջոցները հայտարարեցին, որ թեև փլատակների տակից դուրս են բերվել մի քանի զոհերի մարմիններ և 9 նահատակների մարմիններ և տասնյակ վիրավորներ տեղափոխվել են հիվանդանոց, այդուհանդերձ ավելի քան 20 նահատակների մարմիններ դեռևս գտնվում են փլատակների տակ, և փրկարարական խմբերը փորձում են դուրս բերել նրանց:
Արձագանքելով այս հանցագործությանը, Պաղեստինում դիմադրության կոմիտեների լրատվական գրասենյակը հայտարարեց, որ Սիոնիստ թշնամին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի ներկայությունից հետո Բայդենի ֆաշիստական կառավարության կանաչ լույսով շարունակեց կանանց , երեխաների, տարեցների և պաղեստինցի փախստականների ջարդը՝ ռմբակոծելով Մուստաֆա Հաֆեզի անվան դպրոցը, որը պատսպարել էր արևմտյան Գազայի փախստականներին:
Պաղեստինի դիմադրության կոմիտեները նաև հայտարարել են, որ Իսրայելի ռեժիմի հետ ԱՄՆ կառավարության մեղսակցությունը խրախուսել է այդ ռեժիմին շարունակելու հանցագործություններն ու սպանությունները:
Վերջին մի քանի շաբաթների ընթացքում Իսրայելի ռեժիմը Գազայի հատվածում ռմբակոծել է առնվազն 9 դպրոց, որոնցից վերջինը Ալ-Թաբեին դպրոցն էր, որը ռմբակոծվեց օգոստոսի 10-ին, որի ընթացքում զոհվեց առնվազն 100 մարդ, երբ նրանք պատրաստվում էին առավոտյան աղոթքի։