Իսրայելական բարոյականության նորմերը ինչպե՞ս են դաստիարակում սեռական ոտնձգություն կատարողներին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i221948-Իսրայելական_բարոյականության_նորմերը_ինչպե_ս_են_դաստիարակում_սեռական_ոտնձգություն_կատարողներին
Իսրայելցիները այն համոզմանն են, որ գոյատևման «մշտական ​​պատերազմում» ցանկացած գործողություն, նույնիսկ անմարդկային, արդարացված է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 21, 2024 13:16 Asia/Tehran
  • Իսրայելական բարոյականության նորմերը ինչպե՞ս են դաստիարակում սեռական ոտնձգություն կատարողներին

Իսրայելցիները այն համոզմանն են, որ գոյատևման «մշտական ​​պատերազմում» ցանկացած գործողություն, նույնիսկ անմարդկային, արդարացված է:

Վերլուծելով պաղեստինցիների դեմ բռնաբարության սարսափելի միջադեպի բարոյահոգեբանական ասպեկտները՝ կարելի է բացահայտել սիոնիզմի գաղափարական կողմերը և դաստիարակչական համակարգը։ Ուստի դրա հետաքննումը առանձնահատուկ նշանակություն ունի։ Parstoday-ի այս գրառման մեջ փորձ է արվել հակիրճ անդրադառնալ դրա մի հատվածին.

Վերջին շաբաթներին Նեգևի անապատում գտնվող Սեդեհ Թայման բանտում իսրայելցի զինվորների կողմից պաղեստինցի բանտարկյալների խմբակային բռնաբարության պատկերների հրապարակումն առաջացրել է միջազգային բուռն արձագանքներ: Չնայած այս միջադեպը չափազանց ցնցող է, սակայն իսրայելական հասարակության մի մասը պաշտպանել է այդ անմարդկային պահվածքը։ Հրապարակված տեսանյութերում պաղեստինցի բանտարկյալների բռնաբարությամբ զբաղվող տասը պահեստային զինվորների՝ Իսրայելի ոստիկանության կողմից ձերբակալության հետևանքով բողոքի ալիք բարձրացավ ծայրահեղ աջ խմբերի, այդ թվում  Իսրայելի կաբինետի որոշ նախարարների կողմից՝ ի պաշտպանություն ոտնձգություն կատարած այդ մարդկանց:

Իսրայելի անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրը այս կապակցությամբ ասել է.

«Անվտանգության համար խմբակային բռնաբարությունը թույլատրվում է»։

Նաև ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչը, բռնաբարության դեպքի առնչությամբ մտահոգություն հայտնելու փոխարեն, իր զայրույթն արտահայտեց այս տեսանյութերի հրապարակման համար և պահանջեց հետաքննել և պատժել այս տեսանյութերը բացահայտողներին։

Այս միջադեպերը չեն սահմանափակվում իսրայելական հասարակության հիմնական կորիզից դուրս գտնվող մի քանի ծայրահեղականներով, այլ այն ավելի շուտ խոսում է իսրայելցիների բարոյական արժեհամակարգի ավելի լայն խնդրի մասին: Անցած տասնամյակների ընթացքում իսրայելական ռեժիմը սիստեմատիկ կերպով պաղեստինցիներին ներկայացրել է մարդկային արժեքներից զուրկ էակներ և պատկերում է նրանց որպես ավելի ցածր բարոյական չափանիշներով մարդիկ, քան իսրայելցիները: Այս գործընթացով նրանք փորձում են լրատվամիջոցներում պաղեստինցիներին զրկել իրենց մարդկային ինքնությունից և նրանց իջեցնել մինչև կենսաբանական էակների:

Այլ կերպ ասած, պաղեստինցիները ճանաչվում են որպես «մարդ կենդանիներ», այնպես, ինչպես նկարագրել է հակագաղութատիրական փիլիսոփա Ֆրենսիս Ֆանոնը գաղութարարների մշակած այս գործընթացը։

Այս կերպ պաղեստինցիները դիտվում են որպես բարոյապես անկարող ու անարժեք մարդիկ, ինչի հետևանքով նրանց նկատմամբ բռնությունն ու ոտնձգությունը ոչ միայն անբարոյականություն չեն համարվում, այլև որոշ դեպքերում արդարացվում են որպես բարոյական արարք։ Այս կերպ, իսրայելցի զինվորները, որոնք կատարել են այդ ոտնձգությունները, իրենց մեղավոր չեն զգում իրենց բարոյական գերազանցության և դիմացինի անմարդկայնությանը հավատալու պատճառով, և նույնիսկ վայելում են իսրայելական հասարակության լայն շերտերի աջակցությունը։

Այսպիսով Իսրայելի ռեժիմի արժեհամակարգը, ընդգծելով իր զինվորների «բարոյական գերազանցությունը», մշակված է այնպես, որպեսզի արդարացնի բռնությունը պաղեստինցիների նկատմամբ։ Մյուս կողմից, իսրայելական ռեժիմի հիմնական լրատվամիջոցները իսրայելական բանակի գործողությունները, ինչպիսին է Պաղեստինի քաղաքացիներին պատերազմական գոտիներից տարհանելու հրամանը, սովորաբար ներկայացնում են որպես իսրայելական բանակի բարոյականության վկայություն, մինչդեռ իրականությունն այն է, որ այս քաղաքացիներն փակվում են ավելի փոքր և ավելի անապահով տարածքներում, և ի վերջո թիրախավորվում են հենց այնտեղ:

Իսրայելցիները այն համոզմանն են, որ գոյատևման այս «մշտական ​​պատերազմում» ցանկացած գործողություն արդարացված է։

Բացի այդ, և արևմտյան ռասիստական ​​տեսանկյունից, այն համոզմունքը, որ Իսրայելի ռեժիմը պետք է պայքարի որպես արևմտյան քաղաքակրթության ներկայացուցիչ Մերձավոր Արևելքի բարբարոսության դեմ, ևս մեկ արդարացում է Իսրայելի կողմից պաղեստինցիների նկատմամբ բռնություններին։

Վերջապես, այս արատավոր հրեա-սիոնիստական ​​արժեհամակարգի արդյունքը ոչ այլ ինչ է, քան բարոյական այլասերում ժամանակակից մարդու համար. Այլասերություն, որը կարող է հանգեցնել սարսափելի արարքների, այդ թվում խմբակային բռնաբարության արդարացմանը: Պատերազմներում դրա ընդօրինակումը սպառնում է նաև տարբեր հասարակություններին։ Ոչինչ ավելի վտանգավոր չէ, քան բարոյական անկումը, որը զինված է իր ռասայի գերազանցության մասին ամուր հավատքով:

 

Աղբյուրներ՝ Moussa, Emad. 2024. How Israel's 'moral compass' justifies the rape of Palestinians. The New Arab