Գազա այցելելու հրավեր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին
ՄԱԿ-ում Պաղեստինի ներկայացուցիչը Անվտանգության խորհրդին հրավիրել է այցելել Գազայի հատված։
ԻՌՆԱ-ի ուրբաթ առավոտյան հաղորդման համաձայն, ՄԱԿ-ում Պաղեստինի ներկայացուցիչ Ռիյադ Մանսուրը Արևմտյան Ասիայի հարցով Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, անդրադառնալով Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասի՝ Գազայի հատված այցելելու մտադրությանը և աշխարհի առաջնորդներին ուղղված նրա կոչին այս ուղևորության ընթացքում իրեն աջակցելու համար, ասել է. «Ես խնդրում եմ Անվտանգության խորհրդին՝ մասնակցել Գազայի հատված այս այցելությանը, որպեսզի դուք ձեր աչքերով տեսնեք, թե ինչ սարսափ է ապրում Պաղեստինի ժողովուրդը Իսրայելի ռեժիմի հարձակումներից»:
Ռիադ Մանսուրը նաև պահանջել է Անվտանգության խորհրդի ջանքերը Պաղեստինի ժողովրդի դեմ Սիոնիստական ռեժիմի կողմից իրականացվող ցեղասպանությանն ու հանցագործություններին վերջ դնելու համար։
Գազայի հատվածի դաշտային հիվանդանոցների տնօրեն Մարվան ալ-Համսը վերջերս զգուշացրել է, որ այս հատվածի մեծ մասը ոչնչացվել է Սիոնիստական ռեժիմի կողմից կաթվածահար անող շրջափակման և սննդի, մաքուր ջրի և դեղորայքի մուտքի արգելափակման հետևանքով:
2023 թվականի հոկտեմբերի 7-ից ԱՄՆ-ի և արևմտյան երկրների լիակատար աջակցությամբ ցեղասպան Սիոնիստական ռեժիմը Գազայի հատվածում և Հորդանան գետի արևմտյան ափին զանգվածային ջարդ է սկսել Պաղեստինի անպաշտպան և ճնշված ժողովրդի դեմ։
Պաղեստինի առողջապահության նախարարությունը վերջերս հայտարարեց, որ Գազայի հատվածում ավելի քան 40265 պաղեստինցի է նահատակվել, ավելի քան 93000-ը վիրավորվել։