Սիրիայի արևելքում տեղակայված ամերիկյան ռազմաբազան ենթարկվել է հրթիռային հարձակման
(last modified Fri, 30 Aug 2024 06:27:28 GMT )
Օգոստոս 30, 2024 09:57 Asia/Tehran
  • Սիրիայի արևելքում տեղակայված ամերիկյան ռազմաբազան ենթարկվել է հրթիռային հարձակման

Սիրիայի Դեյր Զոր նահանգի հյուսիսում գտնվող Կոնիկո գազային հանքավայրում տեղակայված ամերիկյան ռազմաբազան ենթարկվել է հրթիռային հարձակման։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ որևէ խմբավորում դեռևս չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։

Վերջին ամիսների ընթացքում Իրաքի Իսլամական Դիմադրությունը բազմիցս ԱԹՍ-ներով թիրախավորել է Սիրիայում ու Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաները։

Ավելի վաղ Իրաքի Դիմադրությունը հայտարարել էր, որ շարունակելու է տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների վրա հարձակումները՝ պաղեստինցիների սպանությանն ԱՄՆ-ի աջակցության պատճառով։

Օրերս Սիրիայում տեղակայված  ամերիկյան «Ռամիլան» ռազմաբազան նույնպես ենթարկվել էր Դիմադրության ուժերի  ԱԹՍ-ներով հարձակմանը, որի հետևանքով վիրավորվել էին մի քանի զինվորներ։

 Ալ-Հասաքա նահանգից հյուսիս-արևելք և սահմանամերձ Ղամիշլի քաղաքից արևելք գտնվող «Ռամիլան» ռազմաբազան ամերիկյան զինվորականների ամենամեծ շտաբն է Սիրիայում։

2023թ.-ի 7-ին ԱՄՆ-ի աջակցությամբ  Գազայի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակումներին զուգահեռ, Սիրիայում, Իրաքում և Հորդանանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաները ենթարկվել են հարձակումների, որոնց հետևանքով վիրավրովել ու զոհվել են մի շարք ամերիկացի զինվորներ։