Մեկնաբանություն- Սիոնիստական ​​բանակն անակնկալի եկել Հորդանան գետի արեւմտյան ափին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i222490-Մեկնաբանություն_Սիոնիստական_բանակն_անակնկալի_եկել_Հորդանան_գետի_արեւմտյան_ափին
Լրատվական աղբյուրները կիրակի օրը հայտնել են, որ Հորդանան գետի արեւմտյան ափի Հեբրոն քաղաքում ավտոբուսի ուղղությամբ կրակոցների արդյունքում 3 սիոնիստ զինվոր է սպանվել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 02, 2024 13:48 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Սիոնիստական ​​բանակն անակնկալի եկել Հորդանան գետի արեւմտյան ափին

Լրատվական աղբյուրները կիրակի օրը հայտնել են, որ Հորդանան գետի արեւմտյան ափի Հեբրոն քաղաքում ավտոբուսի ուղղությամբ կրակոցների արդյունքում 3 սիոնիստ զինվոր է սպանվել։

Հաղորդման համաձայն, հրաձգությունն իրականացվել է անցնող մեքենայի ներսից։ Պաղեստինի իսլամական դիմադրության շարժումը հայտարարել է.- Հորդանան գետի արևմտյան ափում վերջին հերոսական գործողությունները, որոնցից վերջինը Հեբրոնում հրաձգությունն էր, որը հանգեցրեց երեք իսրայելցի զինվորների մահվան, բնական պատասխանն է Գազայի հատվածում, Արևմտյան ափում և բռնազավթված Երուսաղեմում Սիոնիստական ցեղասպան ​​ռեժիմի բանակի բարբարոսական  հանցագործություններին: 

Այս շարժումը բոլոր քաղաքներում, գյուղերում ու ճամբարներում պաղեստինցիներին կոչ է արել կրակ բացել սիոնիստ զինվորների ու վերաբնակիչների դեմ և ամեն կերպ դիմակայել նրանց։
Գոշ Էտզիոնի օկուպացված տարածքում ուրբաթ օրը համատեղ գործողության ընթացքում վիրավորվել են 3 սիոնիստ զինվորներ, այդ թվում՝ Սիոնիստական ​​ռեժիմի բարձրաստիճան սպա։
ՀԱՄԱՍ շարժման ռազմական ճյուղի Քասամ գումարտակները ստանձնել են վերջին երկու մահապարտական գործողությունների պատասխանատվությունը Հորդանան գետի արևմտյան ափի հարավում գտնվող Հեբրոնի մերձակայքում Գոշ Էտզիոն և Կարմի Թասուր բնակավայրերում։

Քասամ գումարտակները հայտարարեցին, որ առաջին գործողության ժամանակ նահատակ Մոհամմադ Մարքան պայթեցրել է ականապատ մեքենան Գոշ Էտզիոն քաղաքի բենզալցակայանում, որպեսզի այնտեղ բերի օկուպացիոն ուժերին, իսկ ուժերը ժամանելուց հետո կրակել է նրանց վրա, որի ընթացքում սիոնիստ զինվորներից մի քանիսը սպանվել ու վիրավորվել են, նրանց թվում էր նաև Սիոնիստական ​​բանակի Էցյոն բրիգադի հրամանատար Գալ Ռիշը։
Երկրորդ գործողության ընթացքում նահատակ Զահդի Աբու Աֆիֆան, վրաերթի ենթարկելով Կարմի Թասուր քաղաքավանի պահակախմբին, ներխուժեց այնտեղ և գնդակահարեց մի խումբ սիոնիստների, ապա պայթեցրեց մեքենան քաղաքի ներսում։ Հորդանան գետի արևմտյան ափում «Իսլամական ջիհադ» շարժման ռազմական մասնաճյուղը` Սարայա ալ-Ղոդսը, նույնպես հայտարարություն է տարածել Հորդանան գետի արևմտյան ափի քաղաքների և ճամբարների վրա իսրայելական բանակի զանգվածային հարձակման սկզբից ի վեր իրականացված հակաօկուպացիոն գործողությունների մասին:

«Արևելյան ճակատի» բացումը չի նշանակում մարդկանց դիմադրություն քարերով կամ փայտերով, այլև այսօր դիմադրության միջուկները հնարավորություն են գտել սիոնիստական ​​զինված ուժերի հետ բախվելու տարբեր առաջադեմ զենքերով, ինչպիսիք են ավտոմատները, դիպուկահարները, ձեռքի նռնակները։ 
Նակբաթի միջադեպից 76 և Հորդանան գետի Արևմտյան ափի օկուպացիայից 56 տարի անց, պաղեստինյան խմբավորումները հասել են այնպիսի փորձի, թե ինչպես ապահովել իրենց զենքերը՝ առանց իրենց աղբյուրները բացահայտելու:
Թեև Արևմտյան ափը բաժանված է «A», «B» և «C» երեք տարածքների, ռեժիմի անվտանգության ուժերը չեն կարող պաշտպանել բոլոր բնակավայրերը և հեշտությամբ բացահայտել դիմադրության տարրերը։

Թել Ավիվ, Գոշ Էտզիոն, Քարամ Դարի Ցոր և Հեբրոն գործողություններն այս ուղերձն ունեն Թել Ավիվի համար, որ դիմադրությունը չի դադարել, և օկուպանտներին դիմակայելու ձևերը փոխվել են ըստ «ժամանակի», «տեղի» և «հնարավորության»։