ՅՈՒՆԻՍԵՖ․ Գազայի երեխաներն ունեն թերսնման լուրջ խնդիր
ՅՈՒՆԻՍԵՖ-ի պաշտոնյան հայտարարել է, որ Գազայի հատվածում ավելի քան 50 հազար երեխա ունի թերսնման լուրջ խնդիր։
Առողջապահության համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ) հայտարարել է, որ Գազայում Սիոնիստական ռեժիմի շարունակական հարձակումների և այս տարածք սննդամթերքի մուտքի սահմանափակումների պատճառով, հազարավոր երեխաներ խիստ թերսնված են։
«Ֆարս» գործակալության փոխանցմամբ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի սննդի բաժնի տնօրեն Էնթոնի Լեյքը հայտարարել է, որ Գազայում իրավիճակն անցել է աղետայինից, հավելելով․ «Գազայի պատերազմը և մարդասիրական օգնության սահմանափակումը սննդի և դեղորայքի համակարգի լիակատար փլուզման պատճառ են դարձել»։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Սթիվեն Դյուժարիկը նույնպես զգուշացրել է Գազայի հումանիտար աղետալի իրավիճակի մասին և ասել. «Գազայի հատվածի հարավում և կենտրոնում ավելի քան մեկ միլիոն մարդ օգոստոսից ի վեր սննդի օգնություն չի ստացել»։
Գազա մուտք գործելու միակ անցակետի՝ Ռաֆահի գրավումը ավելի քան 2 միլիոն բնակիչների համար սննդի, դեղորայքի և նույնիսկ խմելու ջրի բացակայության պատճառ է դարձել։
Գազայի հատվածի վրա սիոնիստների հարձակումները շարունակվում են։ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից այս շրջանում նահատակների թիվը հասել է 40 հազար 861-ի, իսկ վիրավորներինը՝ 94 հազար 398-ի։