ՅՈՒՆԻՍԵՖ․ Գազայի երեխաներն ունեն թերսնման լուրջ խնդիր
(last modified Fri, 06 Sep 2024 07:03:39 GMT )
Սեպտեմբեր 06, 2024 10:33 Asia/Tehran
  • ՅՈՒՆԻՍԵՖ․ Գազայի երեխաներն ունեն թերսնման լուրջ խնդիր

ՅՈՒՆԻՍԵՖ-ի պաշտոնյան հայտարարել է, որ Գազայի հատվածում ավելի քան 50 հազար երեխա ունի թերսնման լուրջ խնդիր։

Առողջապահության համաշխարհային կազմակերպություն   (ԱՀԿ)  հայտարարել է, որ Գազայում Սիոնիստական ռեժիմի շարունակական հարձակումների և այս տարածք սննդամթերքի մուտքի սահմանափակումների պատճառով, հազարավոր երեխաներ խիստ թերսնված են։

«Ֆարս» գործակալության փոխանցմամբ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի սննդի բաժնի տնօրեն  Էնթոնի Լեյքը հայտարարել է, որ Գազայում իրավիճակն անցել է աղետայինից, հավելելով․ «Գազայի պատերազմը և մարդասիրական օգնության սահմանափակումը սննդի և դեղորայքի համակարգի լիակատար փլուզման պատճառ են դարձել»։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Սթիվեն Դյուժարիկը նույնպես զգուշացրել է Գազայի հումանիտար աղետալի իրավիճակի մասին և ասել. «Գազայի հատվածի հարավում և կենտրոնում ավելի քան մեկ միլիոն մարդ օգոստոսից ի վեր սննդի օգնություն չի ստացել»։

Գազա մուտք գործելու միակ անցակետի՝ Ռաֆահի գրավումը  ավելի քան 2 միլիոն բնակիչների համար սննդի, դեղորայքի և նույնիսկ խմելու ջրի բացակայության պատճառ է դարձել։

Գազայի հատվածի վրա սիոնիստների հարձակումները շարունակվում են։  2023 թվականի հոկտեմբերի 7-ից այս շրջանում նահատակների թիվը հասել է 40 հազար 861-ի, իսկ վիրավորներինը՝ 94 հազար 398-ի։