Արևմտյան ափի 10700 պաղեստինցի բնակիչներ գտնվում են Իսրայելի կալանավայրերում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i222994-Արևմտյան_ափի_10700_պաղեստինցի_բնակիչներ_գտնվում_են_Իսրայելի_կալանավայրերում
Վերջին զեկույցները ցույց են տալիս, որ Գազայի հատվածում իր հանցագործություններից բացի, Սիոնիստական ​​ռեժիմը հազարավոր պաղեստինցիների է ձերբակալել Հորդանան գետի արեւմտյան ափին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 14, 2024 13:46 Asia/Tehran
  • Արևմտյան ափի 10700 պաղեստինցի բնակիչներ գտնվում են Իսրայելի կալանավայրերում

Վերջին զեկույցները ցույց են տալիս, որ Գազայի հատվածում իր հանցագործություններից բացի, Սիոնիստական ​​ռեժիմը հազարավոր պաղեստինցիների է ձերբակալել Հորդանան գետի արեւմտյան ափին:

Պաղեստինի գերիների ակումբն իր վերջին զեկույցում հայտարարեց. Հոկտեմբերի 7-ին Գազայի դեմ պատերազմի սկզբից ի վեր Սիոնիստական ​​ռեժիմը Հորդանան գետի Արևմտյան ափին ձերբակալել է 10700 պաղեստինցիների։ Ինչպես հաղորդում է ParsToday-ը, այս ընթացքում Սիոնիստական ​​ռեժիմը Գազայի հատվածում հազարավոր պաղեստինցիների է ձերբակալել:

Համաձայն այս զեկույցի՝ Սիոնիստական ​​օկուպացիոն զորքերի նոր ներխուժումից հետո (օգոստոսի 28) 50 պաղեստինցի է նահատակվել Հորդանան գետի արեւմտյան ափին։

2023 թվականի հոկտեմբերի 7-ից արևմտյան երկրների լիակատար աջակցությամբ Իսրայելի ռեժիմը Գազայի հատվածում նոր զանգվածային սպանություն է սկսել Պաղեստինի անպաշտպան և ճնշված ժողովրդի դեմ։

Վերջին տեղեկությունների համաձայն՝ Գազայի վրա Սիոնիստական ​​ռեժիմի հարձակումների հետեւանքով նահատակվել է ավելի քան 41 հազար պաղեստինցի, վիրավորվել՝ ավելի քան 95 հազարը։

Իսրայելական ռեժիմի հիմքը դրվել է 1917 թվականին՝ բրիտանական գաղութատիրության նախագծով և տարբեր երկրներից Պաղեստինի երկիր հրեաների ներգաղթի միջոցով, իսկ դրա գոյության մասին հայտարարվել է 1948 թվականին։

Այդ ժամանակից ի վեր տարբեր զանգվածային սպանությունների ծրագրեր են իրականացվել Պաղեստինի ժողովրդի ցեղասպանության ենթարկելու և նրա ողջ հողը յուրացնելու համար:

Մի շարք երկրներ՝ Իրանի Իսլամական Հանրապետության գլխավորությամբ, Իսրայելի գաղութատիրական ռեժիմի լուծարման և հրեաների՝ իրենց բնօրրան երկրներ վերադարձի լուրջ կողմնակից են: