Եմենը ուլտրաձայնային բալիստիկ հրթիռով հարձակում է իրականացրել Թել Ավիվի վրա
Սեպտեմբեր 15, 2024 12:45 Asia/Tehran
Եմենի ԶՈՒ խոսնակ Յահյա Սարին հայտարարել է , որ Թել Ավիվի դեմ գործողությունն իրականացվել է նոր ուլտրաձայնային բալիստիկ հրթիռով, որը հարվածել է թիրախին, իսկ հակառակորդի պաշտպանական համակարգերը չեն կարողացել որսալ այն։
Սարին հավելել է. «Հրթիռը 11 րոպե 30 վայրկյանում անցել է 2 հազար 400 կմ տարածություն, վախ ու խուճապ առաջացրելով սիոնիստների մոտ։ Ավելի քան 2 միլիոն սիոնիստներ փախել են ապաստարաններ։ Ռեժիմի պատմությամն մեջ նման բան տեղի է ունենում առաջին անգամ»։
Նա նշել է.««Ալ-Աղսայի փոթորիկ» գործողության առաջին տարելիցին ընդառաջ սիոնիստ թշնամին պետք է սպասի ավելի շատ հարվածներ և գործողությունների»։