Իրաքի պաշտոնյաները պահանջում են նվազեցնել Բաղդադում ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայության մակարդակըi
(last modified Thu, 26 Sep 2024 07:46:03 GMT )
Սեպտեմբեր 26, 2024 11:16 Asia/Tehran
  • Իրաքի պաշտոնյաները պահանջում են նվազեցնել Բաղդադում ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայության մակարդակըi

«Ալ-Ալամ»-ի հաղորդմամբ՝ Իրաքի խորհրդարանի պատգամավոր Ալի Սաադուն Ալ-Լամին պահանջել է նվազեցնել Բաղդադում ԱՄՆ դիվանագիտական ներկայության մակարդակը, քանի որ Վաշինգտոնն աջակցում է Իսրայելին՝ Գազայի և Լիբանանի անմեղ քաղաքացիների սպանության հարցում։

Իրաքի «Սադր» շարժման ղեկավար Մոքթադա աս-Սադրը նույնպես պահանջել է նվազեցնել Իրաքում ամերիկյան դիվանագիտական ներկայության մակարդակը՝  Գազայի հատվածում և Լիբանանում Սիոնիստական ռեժիմի շարունակական ագրեսիային Վաշինգտոնի աջակցության պատճառով։

Նա հայտարարել է․ «Մենք խորհրդարանից պահանջում ենք ընդունել բանաձև՝ ամերիկյան դիվանագիտական ներկայության մակարդակը նվազեցնելու վերաբերյալ։ Եվ եթե Իրաքի կառավարությունը չգործադրի բանաձևը, խորհրդարանը պետք է այն ներկայացնի  ժողովրդին։ Ես պատրաստ եմ համաժողովրդական աջակցություն ապահովել այդ բանաձևին»։

Իրականում, Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը, որն ամենամեծն է աշխարհում,  վաղուց հեռացել է իր դիվանագիտական առաքելությունից, իսկ մյուս կողմից, ամերիկացի մեծ թվով զինվորների ներկայությունն այնտեղ, խախտում է Իրաքի ինքնիշխանությունը։